• Latest news

Իրանական ընկերությունը ցանկանում է Հայաստանում սեփական ճառագայթային կենտրոն ստեղծել

22 հունիսի, 2018  14:32

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է իրանական «Վարան Փարթո Դարման» ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հաջադ Փանահին եւ «Վարան Արմենիա» ընկերության տնօրեն, խորհրդի անդամ Մոհամմադ Շահրամիին:

Իրանական ընկերության ներկայացուցիչները նախարար Թորոսյանին ներկայացրել են իրենց նպատակադրումը՝ առաջիկայում Հայաստանում սեփական ներդրումներով հիմնել նոր կենտրոն՝ այնտեղ տեղակայելով ճառագայթային գերժամանակակից 2 սարք: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցերը հետագայում դնել առավել առարկայական քննարկման:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում ընկերության վարձակալած տարածքում տեղադրված ճառագայթային սարքավորման միջոցով ծառայությունների մատուցմանն առնչվող, ինչպես նաեւ հայ ուռուցքաբանների հետ աշխատելու եւ իրենց փորձը փոխանցելու համար Իրանից մասնագետներ բերելու հարցեր։

Հայ հիվանդները շուտով ստիպված չեն լինի արտասահման գնալ ճառագայթային բուժման համար

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է