• Latest news

ԱՀԿ-ն առաջարկում է տրանսգենդերներին այլեւս չդիտարկել հոգեկան շեղումներով անձանց շարքում

22 հունիսի, 2018  23:48

Հիվանդությունների միջազգային դասակարգման նոր տարբերակում փոփոխություններ են կրել  «գենդերային անհամապատասխանություն» տերմինի հատվածները։ Եթե նախկինում գենդերային անհամապատասխանությունը մատնանշվում էր հոգեկան շեղումների կատեգորիայում, ապա այժմ այն տեղափոխվել է սեռական առողջությանը նվիրված գլուխ։

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Վերարտադրողական առողջության եւ հետազոտությունների դեպարտամենտի (Department of Reproductive Health and Research) համակարգող դոկտոր Լալե Սեյի (Lale Say) խոսքով, գենդերային անհամապատասխանության դասակարգումը որպես հոգեկան շեղում հանգեցրել է ստիգմատիզացիայի։ Բացի այդ, նշվում է, որ կազմակերպությունում հանգել են այն մտքին, որ այդ վիճակը ոչ մի կապ չունի հոգեկան շեղման հետ։ Այս կարծիքին է նաեւ Ավստրալիայի Քերթին համալսարանի (Curtin University) հանրային առողջապահության պրոֆեսոր Սեմ Վինթերը (Sam Winter)։ Նրա համոզմամբ՝ հին դասակարգմամբ տրանսմարդիկ կյանքում բախվում էին «լուրջ հետեւանքների»։

Նշենք, որ Հիվանդությունների միջազգային դասակարգումը հիմք է ծառայում ամբողջ աշխարհում միտումներին հետեւելու եւ վիճակագրություն կազմելու համար եւ պարունակում է վնասվածքների, հիվանդությունների եւ մահացությունների պատճառների շուրջ 55 000 բացառիկ կոդեր։ Դրա շնորհիվ մոլորակի առողջապահության ոլորտի մասնագետներն ընդհանուր լեզու են գտնում, որը թույլ է տալիս առողջության հարցերով տեղեկատվություն փոխանակել։ Հիվանդությունների միջազգային դասակարգում-11-ը կտրամադրվի անդամ երկրների ընդունմանը 2019 թվականի մայիսին կայանալիք Առողջապահության համաշխարհային անսամբլեայի նստաշրջանին եւ ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել