• Latest news

Նիհար կանայք ավելի հաճախ են կրծքի քաղցկեղի զոհ դառնում

23 հունիսի, 2018  13:16

Միջին տարիքի աղջիկներն ու կանայք, որոնք ավելորդ քաշից են տառապում, կրկնակի հազվադեպ են բախվում կրծքի քաղցկեղին, քան նրանց նիհար հասակակիցները։ Նման եզրակացության են հանգել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները։

«Մենք չենք ասում, որ բոլոր կանայք պետք է շտապ գիրանան։ Միջին ցուցանիշներով՝  գիրամարմին կանայք մինչեւ դաշտանադադար ավելի հազվադեպ են բախվում կրծքի քաղցկեղի, բայց պետք է հասկանալ, որ ճարպակալումն էլ իր հերթին մի շարք այլ բացասական հետեւանքներ ունի։ Բացի դրանից, տարեց կանանց դեպքում ավելորդ քաշը ոչ թե նվազեցնում, այլ հակառակը՝ ավելացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը»,- հայտնել է հետազոտության հեղինակ Հեյզել Նիկոլսը ։

Նիկոլսի թիմը  վերլուծել է 18-55 տարեկան մոտ 760 հազար կանանց առողջության մասին տարբեր դիտարկումների արդյունքները։ Կրծքի քաղցկեղը , նրա խոսքով, այդ կանանց շրջանում այնքան տարածված չէ, որքան տարեց կանանց մոտ, բայց այն մնում է քաղցկեղի ամենատարածված տեսակը երիտասարդ կանանց շրջանում՝ միջինը նրանցից յուրաքանչյուր երկրորդը դառնում է այդ քաղցկեղի զոհը մինչեւ հիսուն տարեկան դառնալը։

Երբ գիտնականները համեմատել են նրանց մարմնի զանգվածի գործակիցը ու քաղցկեղի զարգացման հաճախությունը, նրանք հայտնաբերել են, որ գիրամարմին աղջիկները միջինը շատ ավելի հազվադեպ են տառապում կրծքագեղձի չարորակ ուռուցքներից, ընդ որում որքան մոտ էր նրանց տարիքը դաշտանադադարին, այդքան ավելի քիչ էր արտահայտված այդ էֆեկտը։

Մյուս կողմից էլ , անորեքսիկ աղջիկները, որոնք ցածր ՄԶԳ ունեին, 10-20 տոկոսով հաճախ էին կրծքի քաղցկեղ ունենում, քան մարմնի զանգվածի «նորմալ» գործակցով նրանց հասակակիցները։ Գործակցի բարձրացումը 5 կետով միջինը 15-20 տոկոսով նվազեցնում էր քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Նիքոլսն ու նրա գործընկերները ենթադրում են, որ ճարպային հյուսվածքը կարող է ճնշել ձվարաններում էստրոգենի սինթեզը, ինչը նվազեցնում է աղջկների ու կանանց օրգանիզմում դրա խտությունը, նաեւ՝ քաղցկեղի զարգացման հավանականությունը մինչեւ այն պահը, երբ նրանց մոտ սկսվում է դաշտանադադար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է