• Latest news

Մշտական սթրեսը կարող է տեսողության կորուստի հանգեցնել

23 հունիսի, 2018  14:32

Մշտական սթրեսը կարող է տեսողության կորուստի հանգեցնել։ Նման եզրակացության են հանգել հետազոտողները՝ պրոֆեսոր Բերնհարթ Սաբելի ղեկավարությամբ, որը Գերմանիայում Մագդեբուրգյան համալսարանին կից բժշկական հոգեբանության ինստիտուտի տնօրենն է։  

Ըստ EPMA ամսագրում հրապարակված նյութի՝ մշտական սթրեսը, որը բարձրացնում է կորտիզոլ հորմոնի մակարդակը, կարող է բացասաբար ազդել մեր անոթային ու սիմպատիկ նյարդային համակարգերի վրա։ Դա էլ իր հերթին ազդում է մեր ուղեղի ու աչքերի վրա, ինչը կարող է հանգեցնել այնպիսի վիճակների, ինչպիսիք են գլաոկոման ու տեսողական նեւրոպատիան, ինչը վերջին հաշվով հանգեցնում տեսողության ամբողջական կորստի։

Կլինիկական զեկույցների ու առկա հետազոտությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ «սթրեսը տեսողության կորստի և հետևանքն է, և միաժամանակ՝ պատճառը»։ Ստացված տվյալները ցույց են տալիս, որ սթրեսի նվազումը կարող է օգնել տեսողության վերականգնմանը։

Երկարատև լարվածությունը կարող է աչքերի առողջության հետ կապված մի շարք խնդիրների հանգեցնել, նաև վատացնել արդեն գոյություն ունեցողները, նշվում է նոր հետազոտության մեջ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել