• Latest news

Հարբեցողության հանդեպ հակումը կապված է ուղեղում տեղի ունեցող փոփոխությունների հետ

23 հունիսի, 2018  15:41

Ոգելից խմիչքներ օգտագործելու հակումը կապակցված է ուղեղում տեղի ունեցող փոփոխությունների հետ, պարզել է գիտնականների միջազգային խումբը։

MedicalXpress-ը հայտնում է, որ կենսաբանները առնետներին սովորեցրել են սեղմել լծակը, որպեսզի ստանան քաղցր ջուր կամ սպիրտի լուծույթ։ Կենդանիների մեծ մասը նախընտրել  էր շաքարը, սակայն մոտ 15 տոկոսը հրաժարվել էր ցանկացած այլ պարգեւատրությունից, բացի ալկոհոլից, ու նույնիսկ անտեսում էր կողմնակի պատիժը՝ օրինակ հոսանքահարմանը։ Գիտնականների խոսքով՝ նման առնետների մասնաբաժինը մոտավորապես հավասար է ալկոհոլային կախում ունեցող մարդկանց տոկոսին։

Հետազոտողները չափել են հարյուրավոր գեների ակտիվությունը առնետների ուղեղի հինգ հատվածներում։ ԴՆԹ էքսպրեսիայում ամենամեծ տարբերությունները նշաձեւ մարմնում էին, որը առանցքային դեր է կաատարում զգացմունքների ձեւավորման հարցում։ GAT-3 սպիտակուցը կոդավորող գեներից մեկը ամենապասիվն է եղել ալկոհոլային կախում ունեցող առնետների մոտ։ . GAT-3 –ն ցածր մակարդակի վրա է պահում գամմա-ամինայուղային թթվի խտությունը ՝ արգելակող նեյրոմեդիատոր, որը պատասխանատու է կենտրոնական նյարդային համակարգի «հանգստացման» համար։

Հայտնաբերվել է , որ քաղցր ջուր նախընտրող առնետների մոտ GAT-3 գենի ճնշման դեպքում առաջանում էր ոգելից գործածելու հակում։ Մարդկանց հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ալկոհոլային կախում ունեցողների մոտ GAT-3 մակարդակն ավելի ցածր է եղել, քան հսկիչ խմբի մարդկանց մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել