• Latest news

Ալցհեյմերի հիվանդությունը կապել են հերպեսի վիրուսի հետ

23 հունիսի, 2018  21:59

Գիտնականները Ալցհեյմերի հիվանդության առաջացումը կապել են ուղեղի հյուսվածքներում հերպեսի վիրուսների առկայության հետ: Նրանք ենթադրել  են, որ հերպեսի վիրուսը մեծացնում է ծերունական տկարամտության զարգացման ռիսկը, երբ այն հայտնվում է ուղեղում  եւ խախտում է այս հիվանդության մեջ ներգրավված գեների աշխատանքը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Neuron ամսագրում:

Անցյալ տարիներին միանգամից մի քանի հետազոտություններ հայտնաբերել էին ուղեղում հայտնված հերպեսի շտամների եւ  Ալցգեյմերի հիվանդության զարգացման միջեւ կապը:

Այս տեսությունը միանշանակ չի համարվում, սակայն այժմ Mount Sinai կենտրոնի ամերիկյան հետազոտողները հերպեսի վիրուսների եւ ծերունական տկարամտության միջեւ կապի նոր ապացույցներ են հայտնաբերել:

Նրանք վերլուծել են մոտավորապես 1000 մարդու ուղեղի հյուսվածքի վերաբերյալ տվյալներ: Ուղեղում Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդների գրեթե 30 տոկոսի մոտ հայտանբերվել է մարդու հերպեսի վիրուսի 6-րդ եւ 7-րդ տեսակների բարձր խտություն, ընդ որում փորձին մասնակցող առողջ մարդկանց ուղեղում վիրուսներ ընդհանրապես չեն հայտնաբերվել:

Համարվում է, որ հերպեսի վիրուսն զզդում է  լիմբիական համակարգի աշխատանքի վրա, որն առանցքային դեր է խաղում հույզերի, տրամադրության եւ բնազդների ձեւավորման ժամանակ: Սակայն մինչեւ վերջերս սա ընդամենը տեսություն էր՝ առանց ապացույցների հաստատման: Այժմ հետազոտողները պարզել են, որ ոչ միայն Ալցհեյմների հիվանդությամբ մարդկանց մոտ է հերպեսի վիրուսի երկու շտամների բարձր աստիճան, այլեւ վիրուսային գեները ակտիվորեն ոչնչացնում են մարդու գեները, ինչը մեծացնում է ծերունական տկարամտության ռիսկը:

Սակայն ոչ բոլոր գիտնականներն են համաձայնել այս տվյալների մեկնաբանման հետ:

«Որոշակի գեների մուտացիայով մի քանի ընտանիք կա, որոնց միշտ զարգանում է տվյալ հիվանդությունը: Դժվար է դա կապել վիրուսային էթոլոգիայի հետ: Ես կառաջարկեի զգուշորեն մեկնաբանել այս արդյունքները», — ասել է Լոնդոնի համալսարանական քոլեջի գենետիկայի պրոֆեսոր Ջոն Հարդին, որի խոսքը ներկայացնում է Guardian-ը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել