Ֆուտբոլի աշխարհի առաջնության դիտումը դրական ազդեցություն է ունենում մարդկանց հոգեկան առողջության վրա

23 հունիսի, 2018  18:03

Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության ամենաթեժ շրջանն է: Աշխարհի տարբեր երկրներից հազարավոր երկրպագուներ ժամանել են Ռուսաստանի քաղաքներ, որպեսզի աջակցեն իրենց սիրելի թիմերին: Աշխարհի տարբեր երկրների դրոշները, երաժշտությունը, կատակները, հաղթանակների ուրախությունը եւ պարտությունների տխրությունը.... Պարզվում  է սպորտային հանդիպումներից ստացած բուռն հույզերը օգնում են դիտողներին ձերբազատվել իրենց խնդիրներից եւ դժվար իրավիճակներից ելք գտնել:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Հերացու անվամ ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն ասել է, որ հանդիպումների դիտումը օգնում է մարդկանց ազատվել բացասական զուգորդություններից եւ հույզերից:

«Խաղի ավարտից հետո մարդը կարող է նորովի գնահատել սեփական բացասական ապրումները: Այսինքն մեկ հանդիպման ընթացքում նա կարող է  վերանայել ընտանիքում եւ աշխատաքնում փոխհարաբերությունների մարտավարությունը», - նշել է նա:

Այսպիսով սպորտային մրցումների դիտումը նման է շեղող թերապիային, որը լայնորեն կիրառվում է հոգեբանների կողմից:

Դրա շրջանակներում հիվանդին առաջարկում են դուրս գալ սեփական «ես»-ի շրջանակից, շեղվել սեփական խնդիրներից, եւ «կողքից» խորհուրդ տալ բարդ հարցերի լուծման համար:

Գասպարյանն ուշադրություն է դարձրել այն փաստին, որ հաճախ երկրպագուների արձագանքն ազդում է մարզիկների վարքագծի եւ հանդիպման արդյունքի վրա: Գաղտնիք չէ, որ հարազատ մարզադաշտում մարզիկներն ավելի լավ են ելույթ ունենում եւ հաճախ հաղթում են:

Մասնագետները դիտողներին բաժանում են երկու տեսակի՝ նրանք, ովքեր հետաքրքրությունից են հետեւում սպորտային իրադարձություններին եւ նրանք, ովքեր իրենց ֆանատ են համարում, այսինքն առօրյայում օգտագործում են սիրելի թիմերի ատրիբուտիկան, ամեն ինչ գիտեն իրենց թիմի մասին, հետեւում են մարզիկների անձնական կյանքին:

«Սպորտային իրարանցման մեդալի հակառակ կողմն այն է, որ Հայաստանում, ինչպես եւ ողջ աշխարհում, բուքմեյքերական կետերում խաղադրույքներով չափազանց շատ են տարվում», – ասաց մասնագետը։ Գասպարյանի խոսքով, նման դեպքում խոսքը ազարտային խաղերի հանդեպ հիվանդագին հետաքրքրության մասին է, ինչի հետեւանքով մարդը սկսում է կորցնել սոցիալական նշանակությունը եւ հարվածի տակ է դնում իր ընատնիքին:

Հավելենք, որ Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը սկսվել է հունիսի 14-ին: Այն անցկացվում է Ռուսաստանի 11 խոշոր քաղաքների 12 մարզադաշտերում: Եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 15-ին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի