• Latest news

Գիտնականները ծերացման պրոցեսը դանդաղեցնելու միջոց են գտել

24 հունիսի, 2018  12:10

Հայդելբերգի Քաղցկեղի հետազոտության գերմանական կենտրոնի աշխատակիցները ծերացման պրոցեսը դանդաղեցնելու միջոց են գտել, հաղորդում է EurekAlert! գիտական կայքը:

Մասնագետները հանգել են եզրակացության, որ դրա համար հարկավոր է «անջատել» TXNIP սպիտակուցը: Գիտնականները կարծում են, որ հենց այդ սպիտակուցն է վերահսկում մարդու եւ կենդանիների կյանքի տեւողությունը:

TXNIP-ն կարող է խախտել թթվածնի ակտիվ ձեւերի (ԹԱՁ) հավասարակշռությունը, եւ երբ դրանց քանակությունն ավելանում է, հանգեցնում է օրգանիզմի ծերացման:

Բացի այդ՝ ԹԱՁ-երը կարեւոր դեր ունեն իմունային համակարգի գործունեության մեջ: Իսկ TXNIP-ն արգելափակում է TRX-1 ֆերմենտը, որը կարող է չեզոքացնել ԹԱՁ-երի ավելցուկը:

Մասնագետները հետազոտություն են անցկացրել, որին 55 տարեկանն անց, ինչպես նաեւ 20-25 տարեկան կամավորներ են մասնակցել: Համեմատելով նրանց T լիմֆոցիտները՝ կենտրոնի աշխատակիցները հանգել են եզրակացության, որ տարեց մարդկանց բջիջները զգալիորեն ավելի շատ TXNIP սպիտակուց են արտադրում:

Կենսաբանների խոսքով՝ հետազոտությունը հաստատել է, որ TXNIP-ն ծերացման պրոցեսի առանցքային կարգավորիչն է:

«Գիտնականները հարյուրավոր գեներ են գտել, որոնք այս կամ այն կերպ կապված են ծերացման հետ: Բայց այդ պրոցեսը դանդաղեցնելու համար բավական է միայն «անջատել» TXNIP սպիտակուցը»,- նշել է հետազոտության հեղինակներից Պետեր Կրամերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել