• Latest news

Ուշ արթնանալը բարելավում է աշակերտների կենտրոնացումը

25 հունիսի, 2018  22:32

Անգլիայի հարավային Բերքշիր կոմսությունում անցկացված հետաքրքիր գիտափորձը արթնանալու ժամի եւ դասի ընթացքում աշակերտների կենտրոնացման միջեւ կապ է բացահայտել:

Ըստ Daily Mail-ի՝ մասնավոր դպրոցներից մեկում ավագ դասարանցիների համար դասերի մեկնարկը 8:30-ի փոխարեն սահմանվել է 10:00-ն: Արդյունքում աշակերտները հնարավորություն են ունեցել արթնանալ ոչ թե առավոտյան 06:45-ին, այլ 08:00-ին: Այս փոփոխության հետեւանքով նրանք առավոտյան լավ տրամադրություն են ունեցել, բարելավվել է դասերի ժամանակ նրանց կենտրոնացումը:

Հատկանշական է, որ Անգլիայի որոշ ուսումնական հաստատություններում այս պրակտիկան նույնպես կիրառվել է: Այս քայլը բացատրվում է այն հանգամանքով, որ չնայած դեռահասներին խորհուրդ է տրվում օրական քնել 9-10 ժամ, շատերն ուշ են պառկում քնելու, ինչի հետեւանքով լիարժեք չեն հանգստանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է