• Latest news

Ոչ կաթնային ըմպելիքները կարող են վտանգավոր լինել նորածինների համար

28 հունիսի, 2018  10:49

Ոչ կաթնային, առանց լակտոզայի ըմպելիքները որպես այլընտրանք կովի կաթին, որոնք պարունակում են նուշ, շագանակ, բրինձ կամ սոյա, խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության տալ երեխաներին. մայրական կաթի փոխարեն նման մթերքների կամ  հատուկ խառնուրդների օգտագործումը կարող է վտանգավոր լինել եւ հյուծվածության եւ անգամ մահվան հասցնել: Այս մասին նշվում է Acta Paediatrica ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Էլեկտրոնային հարցաթերթիկը, որը լրացրել են ֆրանցիացի 310 մանկաբույժները, 2005-2015 թվականների ժամանակահատվածում հայտնաբերել է 34 երեխա (միջին տարիքը՝ 9 ամսական), որոնց մոտ լուրջ առողջական խնդիրներ են ծագել ընկույզի կամ սոյայի կաթի օգտագործման պատճառով:

Այս երեխաների ծնողները, որոնք նախապես չեն դիմել բժշկական օգնության, կաթնային ըմպելիքներից անցել են ոչ կաթնայինի, քանի որ կարծել են, որ երեխաները չեն ընդունում կովի կաթը:

Նորածինների մեկ երրորդի մոտ սպիտակուցակալորիական անբավարարություն է հայտնաբերվել:

Hôpital Trousseau-ից ուսումնասիրության ղեկավար բժիշկ Ջուլի Լելմալը նշել է նաեւ մի շարք խնդիրներ, որոնք կարող են առաջանալ ոչ կաթնային ըմպելքիներ օգտագործելու դեպքում.

  • հասակի եւ քաշի նվազեցում,
  • անեմիա,
  • հիպոալբումինեմիա՝ արյան մեջ ալբումինի (պլազմայի հիմնական մաս կազմող սպիտակուց) ցածր մակարդակ,
  • հիպոնատրիումիա՝ արյան մեջ նատրիում ցածր մակարդակ,
  • հիպոկալցիումիա՝ արյան մեջ կալցիումի ցածր մակարդակ,
  • ջղաձգություններ,
  • վիտամին D-ի ցածր մակարդակ

Գիտնականնների տվյալներով, առնվազն մեկ երեխա մահացել է  «շագանակի ըմպելիքի օգտագործումից առաջացած սննդային բարդություններից»:

Մտահոգված գիտնականները պնդում են, որ ոչ կաթնային ըմպելիքների վրա պետք է անպայման զգուշացում լինի, որ փոքր երեխաները չպետք է այն օգատգործեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է