• Latest news

Ինչո՞ւ է տարեց մարդկանց մոտ զարգանում սրտային անբավարարություն

28 հունիսի, 2018  20:18

Սրտի կայուն անբավարարությունը խնդիր է,  որը տարածված է ժամանակակից մարդկանց շրջանում, հատկապես տարեցների։ Պաթոլոգիան բնորոշվում է սրտի պոմպային ֆունկցիայի զգալի նվազումով։

Կայուն սրտային անբավարարության հիմնական պատճառը  սրտի բջիջներում մկանային մանրաթելերի չափազանց կոշտ լինելն է։ Գիտնականները՝  Perelman School of Medicine at the University of Pensilvania–ից  բժիշկ Բեն Պրոսսերի գլխավորությամբ, պարզել են, որ մկանային մանրաթելերը կոշտանում են կարդիոմիոցիտներում գտնվող միկրոխողովակների վնասման հետևանքով։ Միկրոխողովակները ունեն տարբեր ֆունկցիաներ, դրանք մասնակցում են բջջի կրճատման պրոցեսին ու կարող են փոխանցել ներբջջային ազդանշաններ։

Հետազոտողներն ուսումնասիրել են սրտային անբավարարության կայուն ձևով հիվանդների հյուսվածքների նմուշները ու հայտնաբերել մեծ քանակությամբ վնասված միկրոխողովակներ, որոնք էլ հենց կոշտացնում էին կարդիոմիոցիտները։ Այս պահի դրությամբ մասնագետները մշակում են թերապիայի մեթոդ, որն ուղղված է սրտի բջիջներում միկրոխողովակների վնասվածքներին։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել