• Latest news

38-ամյա կինը երկվորյակ քրոջ արգանդի փոխպատվաստումից հետո երեխա է ունեցել

30 հունիսի, 2018  18:35

Իտալիայում ապրող 38-ամյա սերբուհին զարգացման բնածին արատի պատճառով առանց արգանդի է ծնվել: Նա միշտ ցանակացել է երեխաներ ունենալ եւ հղիանալու ու մայր դառնալու նրա միակ հույսը արգանդի փոխպատվաստումն էր: Արգանդի դոնորը նրա երկվորյակ քույրն է դարձել, որն արդեն 3 երեխա էր ծննդաբերել եւ որոշել էր օգնել քրոջը:

Արգանդի փոխպատվաստումը բարդ վիրահատություն է: Բելգրադ քաղաքի University Children's Hospital-ում այն անցկացրել է մասնագետների թիմը:

2017 թվականին  Մաթս Բրանսթրեմի գլխավորությամբ բժիշկների թիմը հաջողությամբ իրականացրել է փոխպատվաստումը: 15 ժամ տեւած վիրահատությունից հետո երկու քույրերն իրենց լավ են զգացել:

Արեւմտյան ԶԼՄ-ի հաղորդմամբ, փոխպատվաստումից հետո որոշ ժամանակ անց կնոջ մոտ դաշտան է սկսվել, ինչը նրա մոտ երբեք չէր եղել: Դա նշանակում էր, որ արգանդը հարմարվել էր օրգանիզմին: Իսկ որոշ ժամանակ անց սերբուհին իր ձվաբջիջների եւ ամուսնու սպերմատազոիդներից առաջացած սաղմերի օգտագործմամբ արտամարմնային բեղմավորման միջոցով հղիացել էր: Այս տարվա հունիսի 28-ին Իտալիայի Sant'Orsola Hospital-ում նա որդի ունեցավ:

Սա 12-րդ դեպքն է, երբ արգանդի փոխպատվաստումից հետո կինը կարողանում է հղիանալ եւ երեխա ունենալ եւ առաջին դեպքը, երբ փոխպատվաստումը կատարվում է երկվորյակների միջեւ:

Հետեւեք  NEWS.am Medicine-ին  Facebook-ում եւ Twitter-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել