• Latest news

Հունական ընկույզի օգտագործումը կարող է պաշտպանել 2-րդ տիպի դիաբետից. հետազոտություն

3 հուլիսի, 2018  22:21

Սննդի մեջ կանոնավոր կերպով հունական ընկույզ օգտագործող մարդիկ 2 անգամ ավելի հազվադեպ են հիվանդանում 2-րդ տիպի շաքարային դիաբետով, քան այն մարդիկ, ում սննդակարգում հունական ընկույզ չկա կամ շատ քիչ է: Այս մասին նշված է University of California-ի, Los Angeles (UCLA) գիտնականների կատարած նոր հետազոտության մեջ:

Նրանք վերլուծել են Առողջության եւ սնվելու վիճակի ազգային հետազոտության (National Health and Nutrition Examination Survey- NHANES) տվյալները, որը տեղեկություններ էր պարունակում 18-ից մինչեւ 85 տարեկան 34,121 մեծահասակների մասին: Մասնակիցներին հարցեր են տվել սնվելու առանձնահատկությունների, ինչպես նաեւ դիաբետի ախտորոշման մասին (պատասխանողներին ստուգելու համար օգտագործել են ստանդարտ լաբորատոր թեստերը, այդ թվում՝ սոված ժամանակ արյան մեջ գլյուկոզան եւ A1c հեմոգլոբինը (գլիկոհեմոգլոբինը, որը վկայում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի երկարատեւ բարձրացման մասին)), կամ հարցրել են դիաբետի բուժման նպատակով դեղամիջոցներ ընդունելու մասին:

Ստացված տվյալների համաձայն՝ հունական ընկույզի միջին գործածումը (նրանց շրջանում, ում սննդակարգում այն կա) կազմել է օրական մոտ 1,5 ճաշի գդալ: Դրա կրկնապատկումը՝ օրական 3 ճաշի գդալ, 47 տոկոսով նվազեցրել է 2-րդ տիպի դիաբետի տարածվածությունը: Նման քանակությունը մոտ է հունական ընկույզի չափաբաժնի խորհուրդ տրվող չափին, որը կազմում է մեկ ունցիա (30 գրամ կամ 4 ճաշի գդալ): Հետազոտողները չեն դիտարկել հունական ընկույզի կրկնապատիկից ավելի մեծացվող օգտագործման ազդեցությունը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ հունական ընկույզի օգտագործումը 2-րդ տիպի դիաբետի զարգացման վտանգը նվազեցրել է՝ անկախ տարիքից, սեռից, ռասայից, կրթությունից, մարմնի զանգվածի համաթվից եւ ֆիզիկական ակտիվության քանակությունից:

Այս հետազոտության արդյունքները լրացուցիչ հաստատում են հունական ընկույզի դերը՝ որպես առողջ սնունդի տարր 2-րդ տիպի դիաբետի զարգացման վտանգը նվազեցնելու համար: Հունական ընկույզը համարվում է խորհուրդ տրվող պոլիչհագեցած ճարպերի (ունցիային 13 գ), սպիտակուցի (ունցիային 4 գ) եւ բջջանյութի (ունցիային 2 գ) հարուստ աղբյուր: Սա միակ ընկույզն է, որ պարունակում է զգալի քանակությամբ ալֆա-լինոլաթթու (ALA)՝ ճարպաթթվի բուսական օմեգա-3 (ունցիային 2,5 գ):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է