• Latest news

Ինչպե՞ս Երեւանում դիմակայել շոգին. 5 խորհուրդ՝ մասնագետից

4 հուլիսի, 2018  18:00

Այս տարվա ամռանը Երեւանում գրանցված անոմալ շոգը հղի է մի շարք վտանգներով. ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են բազմաթիվ խնդիրների հանգեցնել, արհեստական ավազաններում կարելի է շատ վտանգավոր վարակներ ձեռք բերել, եւ անգամ քաղաքից դուրս գնալուց կարող է ավելի շատ վնաս լինել, քան օգուտ:

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանըը մի քանի խորհուրդ է տվել այն մասին, թե ինչպես պետք է դիմակայել շոգին եւ պահպանել առողջությունը:

Խուսափեք արեւի ուղիղ ճառագայթներից

Ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվ ազդեցությունը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել`արեւայրուկից մինչեւ մաշկի քաղցկեղ: Ջերմային հարվածը, որը հեշտությամբ կարելի է ստանալ այս շոգին, եւս ոչ պակաս վտանգավոր է: Հետեւաբար, օրվա ամենաթեժ ժամերին (12: 00-ից 17:00-ն) փողոցում լինել խորհուրդ չի տրվում:

Եթե ձեզ ինչ-որ պատճառներով հարկավոր է դուրս գալ ցերեկը, ապա փորձեք ստվերում լինել, երկար թեւքերով հագուստ կրեք, պաշտպանվեք գլխարկով, միշտ ձեզ հետ ջուր վերցրեք:

Խուսափեք ջրազրկումից

Ջրազրկումը շոգ եղանակի ամենավտանգավոր խնդիրներից մեկն է: Հեղուկի հետ միասին մեր մարմինն իր աշխատանքի համար անհրաժեշտ աղեր եւ կարեւոր հանքանյութեր է կորցնում, ուստի դրանից խուսափելու համար հարկավոր է լրացնել այդ բացը: Շոգ եղանակին խորհուրդ է տրվում շատ ջուր խմել, իհարկե, եթե դրա համար լուրջ հակացուցումներ չկան:

Լավ գաղափար է ծարավը հագեցնել սառը թանով եւ առանց շաքարի տաք թեյով:

Ճիշտ սնվեք

Շոգին խորհուրդ է տրվում հեշտ մարսվող սնունդ ընդունել, օրինակ՝ միրգ, բանջարեղեն: Իսկ ահա կրեմերով տորթերից ցանկալի է խուսափել, քանի որ կրեմն արագ է փչանում շոգին եւ կարող է թունավորման պատճառ դառնալ:

Անհայտ ծագման փափուկ պաղպաղակից եւս հարկ է խուսափել. Հայտնի չէ՝ ինչից, ինչ պայմաններում են դրանք պատրաստվում եւ ինչով կարող են վարակված լինել:

Թարմ հյութերը, մուսը ու ֆրեշը բավականին հրապուրիչ են շոգ եղանակնին, սակայն գնել դրանք փողոցից այդքան էլ լավ գաղափար չէ: Բազմաթիվ կրպակներում, որտեղ դրանք պատրաստում եւ վաճառում են, ապահով պատրաստման համար պայմաններ չկան, ուստի հյութերը կարող են աղտոտված լինել մանրէներով եւ վարակներով:

Սննդի մեջ օգտագործվող բոլոր մթերքները խորհորդ է տրվում մանրակրկիտ լվանալ հոսող մաքուր ջրի տակ: Ցանկացած սնունդ ընդունելիս ձեռքերը հարկավոր է լվանանալ:

Արհեստական ավազաններում մի լողացեք

Արհեստական ավազանները շոգ եղանականին բավականին գրավիչ են թվում ոչ միայն երեխաների, այլեւ մեծահասկաների համար: Սակայն լողալ դրանցում Լիանա Թորոսյանը խորհուրդ չի տալիս: Բանն այն է, որ նման այդպիսի ջրամբարներն ի սկզբանե նախատեսված չեն լողալու կամ լողանալու համար, եւ ջուրը դրանցում չի մաքրվում, դրանում կարող են մի շարք հիվանդությունների հարուցիչներ լինել, աղիքային վարակներից մինչեւ  հատկապես վտանգավոր լեպտոսպիրոզ:

Զգույշ եղեք քաղաքից դուրս գնալիս

Շոգին շատերը սկսում են ավելի հաճախ քաղաքից դուրս գնալ, սակայն այնտեղ կարող են վտանգներ սպասել: Միջատներն ու տզերը մի շարք հիվանդությունների փոխանցող են, կարող են թե՛կծել մարդուն, թե՛ վարակել նրան եւ վարակել սննդամթերքը: Ուստի քաղաքից դուրս գնալիս սննդամթերքը խորհուրդ է տրվում պահել փակ տարաներում: Մրգերն ու բանջարեղենը խորհուրդ է տրվում լվանալ դեռ տանը եւ տեղադրել տարաների մեջ: Արագորեն փչացող մթերքները, օրինակ՝ ձուն, կրեմով թխվածքները, ձուկը, ավելի լավ է չվերցնել:

Քաղաքից դուրս գալիս ջուրն ավելի լավ է վերցնեք ձեզ հետ, իսկ խմել անհայտ աղբյուրներից խորհուրդ չի տրվում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել