• Latest news

Աշխատամոլ կանանց ամենաշատն է սպառնում դիաբետը

5 հուլիսի, 2018  21:58

Շաբաթական 45 ժամից ավելի աշխատող կանանց մոտ շաքարախտի զարգացման վտանգը մեծանում է ավելի քան 60 տոկոսով, ապացուցել են կանադացի գիտնականները:

Բժիշկների խոսքով, նախորդ աշխատանքներում արդեն նշվում էր աշխատանքային ժամանակի եւ շաքարախտի զարգացման վտանգի միջեւ կապը, սակայն նման հետազոտությունների մեծ մասը կենտրոնացած էր տղամարդկանց վրա:

Հետազոտության հեղինակները 12 տարի շարունակ  (2003-ից մինչեւ 2015 թվական) հետեւել են 35-ից 74 տարեկան կանադացի 7065 տղամարդկանց եւ կանանց՝ օգտագործելով Առողջության ազգային հետազոտության եւ բժշկական գրառումների տվյալները:

Մասնակիցներին աշխատանքի ժամերին համապատասխան բաժանել են 4 խմբի. առաջին խումբը շաբաթվա մեջ աշխատել է 15-43 ժամ, երկրորդը՝ 34-40 ժամ, երրորդը՝ 41-44 ժամ,  իսկ չորրորդը՝ 45 ժամ եւ ավելի:

Ընդ որում մասնագետները հաշվի են առել վտանգի մի շարք գործոններ, որոնք նույնպես կարող են ազդել առողջական վիճակի վրա, օրինակ՝ տարիքը, ընտանեկան դրությունը, երեխաների առկայությունը, բնակության վայրը, բժշկական սպասարկումը, քաշը, կենսակերպը եւ վատ սովորությունների գոյությունը:

Բացի այդ, ուշադրություն է դարձվել նաեւ աշխատավայրի գործոնին, օրինակ հերթափոխերին, տարվա մեջ աշախատանքային շաբաթների քանակին, ինչպես նաեւ արդյոք աշխատանքը նստակյաց է, թե ակտիվ:

Մոնիթորինգի շրջանում ամեն 10-րդ մասնակիցը լսել է «երկրորդ տեսակի շաքարախտ» ախտորոշումը, ընդ որում նրանք հիմնականում եղել են տղամարդիկ, տարեցներ կամ ավելորդ քաշով մարդիկ:

Տղամարդկանց մոտ սակայն աշխատանքային շաբաթվա տեւողությունը կապված չի եղել հիվանդության վտանգի մեծացման հետ: Ընդհակառակը՝ աշախատամոլ տղամարդկանց շրջանում շաքարախտով հիվանդների տոկոսը շատ քիչ է եղել, իսկ կանանց մոտ պատկերը բոլորովին այլ է եղել:

Թույլ սեռի ներկայայցուցիչները, որոնք շաբաթական 45 ժամ եւ ավելի են աշխատել, 63 տոկոսով ավելի հաճախ են տառապել շաքարախտով ի տարբերություն նրանց, ովքեր 35-40 ժամ են աշխատել:

Ընդ որում վտանգի մյուս գործոնները, ինչպիսիք են ծխելը, ֆիզիկական ակտիվության աստիճանը կամ մարմնի զանգվածի ինդեքսը, ինչպես պարզվել է, տվյալ դեպքում աննշան դեր են կատարել:

Հեղինակները նշում են, որ իրենց աշխատանքը դիտորդական բնույթ է կրել, ուստի օրգանիզմում կոնկրետ ազդեցությունների եւ վերակառուցումների մասին չեն կարող նշել:

Գիտնականները չեն կարող նաեւ դեռ բացատրել գենդերային տարբերությունները: Չնայած կա հիպոթեզ, որ կանանց դեպքում, դեր են խաղում տնային պարտականությունները:

Բժիշկները կարծում են, որ երկար աշխատանքային օրը՝ լրացված տնային գործերով, կնոջ օրգանիզմում քրոնիկ սթրեսային ռեակցիա է առաջացնում եւ սա մեծացնում է հորմոնալ խանգարումբների վտանգը, այդ թվում ինսուլինի հանդեպ ռեզիստենտության առաջացումը:

Նոր աշխատանքի հիման վրա գիտական աշխատանքը հրապարակվել է BMJ Open Diabetes Research & Care ամսագրում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է