• Latest news

Առողջ սննդակարգը կարող է կանխել տարիքային կուրությունը

7 հուլիսի, 2018  23:03

Սնունդը կարող է ազդել տարիքային մակուլոդիստրոֆիայի (ՏՄԴ) զարգացման եւ պրոգրեսի վտանգի վրա, որը կուրության տարածված պատճառն է: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Clinical & Experimental Ophthalmology ամսագրում:

Գիտնականներն անցկացրել են 18 հետազոտությունների պարբերական վերլուծություն եւ պարզել, որ, օրինակ, միջերկրածովյան սննդակարգին հետեւելը կապված էր ՏՄԴ զարգացման վտանգի նվազման հետ: Արեւելյան սննդակարգը (բանջարեղենի, լոբազգիների, մրգերի, հատիկավորների, լոլիկի եւ ծովամթերքի ավելի մեծ գործածմամբ) կապված է ՏՄԴ տարածվածության նվազման հետ, մինչդեռ արեւմտյան սննդակարգը (կարմիր մսի, մշակված մսի, յուղային կաթնամթերքի, տապակած կարտոֆիլի, մաքրած ցորենի եւ ձվի գործածման ավելի բարձր մակարդակով) կապված է հիվանդության տարածվածության մեծացման հետ:

Գիտնականների խոսքով՝ սննդակարգը, որը մեծ քանակությամբ կարոտինոիդներով հարուստ բանջարեղեն է պարունակում եւ օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող յուղոտ ձուկ, օգտակար է նրանց համար, ում մոտ մեծ է տարիքային մակուլոդիստրոֆիայի զարգացման վտանգը: Բարձր գլիկեմիկ համաթիվը եւ ալկոհոլի օգտագործումը (օրական 2 չափաբաժնից ավելի) կապում են մակուլոդիստրոֆիայի զարգացման վտանգի հետ:

Ինչպես նշել է University of Auckland-ից Նաոկո Չեփմենը, սննդակարգի որակի բարելավումը, այնպիսի սննդամթերքի օգտագործման մեծացումը, որը պարունակում է ցանցաթաղանթի համար անհրաժեշտ սննդարար նյութեր, ինչպես նաեւ օքսիդացման սթրես առաջացնող մթերքների գործածումից հրաժարվելը կարող են օգնել պաշտպանել տարիքային մակուլյար դեգեներացիայից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել