• Latest news

Նախկին զինծառայողի մոտ լիմֆոմա է հայտնաբերվել․ Նա պետք է թանկարժեք հետազոտություն անցնի արտասահմանում

9 հուլիսի, 2018  22:34

Առողջական վիճակի պատճառով վերջերս զինվորական ծառայությունից ազատված 19-ամյա Հովհաննես Զատիկյանի մոտ լիմֆոմա է ախտորոշվել։ Նա անցել է քիմիաթերապիայի 6 կուրս եւ ճառագայթային թերապիայի 25 սեանս։ Այժմ բուժման արդյունավետության գնահատման եւ հետագա ռազմավարության մշակման համար անհրաժեշտ է կատարել թանկարժեք ՊԷՏ-ՀՏ հետազոտություն, որը Հայաստանում դեռեւս չեն իրականացնում։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննեսի մայրը՝ տիկին Հեղուշը, պատմեց, որ Քարվաճառում 10 ամիս ծառայելուց հետո Հովհաննեսը մասնակցել է դիպուկահարների դասընթացների։ Այնտեղ էլ առաջին անգամ զգացել է, որ իր հետ ինչ-որ բան այն չէ՝ կտրուկ նիհարել է, նրան սկսել են անհանգստացնել հազն ու սպազմները։ Սովետաշենի հիվանդանոցում նրան զննել են, ջերմիջեցնող են տվել։ B–բջջային լիմֆոման ախտորոշել են ավելի ուշ Երեւանում։

Հովհաննեսին տարել են Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն։ Այնտեղ մասնագետները հայտնաբերել են, որ երիտասարդի սրտի միջնորմում առաջացած հսկայական ուռուցքը ճնշում է սիրտը, ավելին՝ շատ արյունատար անոթներ արգելափակված են։ Քանի որ նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Իսկ հետագա բուժման մարտավարության մշակման համար խորհրդակցության են հրավիրել բազմաթիվ մասնագետների։ Մի կողմից՝ քիմիաթերապիան բավականին վտանգավոր էր անոթների վիճակի պատճառով, մյուս կողմից՝ ուռուցքը շատ արագ էր աճում, եւ մասնագետները մտածելու երկար ժամանակ չունեին։

Վերջիվերջո, որոշվել է Հովհաննեսին քիմիաթերապիա նշանակել։ Արյունաբանական կենտրոնում նա քիմիաթերապիայի 6 կուրս է ստացել, որից հետո Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում անցել է ճառագայթային թերապիայի 25 սեանս։ Հովհաննեսի ընտանիքը բուժման համար չի վճարել, նրա մայրը նշեց, որ բուժումը կազմակերպվել է Պաշտպանության նախարարության ջանքերով։

Այժմ, որպեսզի գնահատեն ստացած բուժման արդյունավետությունը եւ հասկանան՝ ինչ պետք է անել հետագայում, անհրաժեշտ է ՊԷՏ-ՀՏ անցկացնել, որը Հայաստանում չկա։ Հովհաննեսի հարազատները նախատեսում են նրան տանել Սանկտ Պետերբուրգ, սակայն այդ ուղեւորության եւ հետազոտության անցկացման համար ընտանիքից կպահանջվի մոտ 600 հազար դրամ։

Հովհաննեսի մայրը նշեց, որ հիմա ամեն ինչ կախված է այն տվյալներից, որոնք կստացվեն ՊԷՏ-ՀՏ հետազոտությունից հետո՝ առանց այդ տվյալների բժիշկները չեն կարող Հովհաննեսին հետագա բուժում նշանակել։ Այս հետազոտությունը ձգձգել չի կարելի՝ այն պետք է իրականացնել մինչեւ հուլիսի վերջ, ամենաուշը՝ օգոստոսի սկզբին։ Հովհաննեսին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել նրա եղբոր անունով բացված բանկային հաշվեհամարին՝

Inecobank

AMD-2051656958131001

RUB-2051656958131020

EUR-2051656958131040

Ստացող՝ Սարգիս Զատիկյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել