• Latest news

Տարվա վերջին ծնված մարդիկ ավելի հազվադեպ են բախվում ճարպակալմանը. հետազոտություն

10 հուլիսի, 2018  23:48

Եթե բեղմնավորումը տեղի ունեցել ձմռանը, ապա, հավանաբար, երեխան ավելի բարեկազմ կլինի, իսկ նրա մարմինը կկարողանա ավելի արդյունավետ կերպով այրել ճարպերը: Այս մասին նշվում է Ցյուրիխի Շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի ուսումնասիրության մեջ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ սառը եղանակին բեղմնավորված (եւ հետեւաբար՝ հաջորդ տարվա վերջին ծնված) երեխաների մոտ շագանակագույն ճարպն ավելի շատ է: Ճարպային բջիջների այս տեսակը կարող է այրել սպիտակ ճարպը՝ օրգանիզմի ջերմացման համար էներգիա ստանալու նպատակով:

Բացի այդ, մկների վրա արված փորձարկումները ցույց են տվել, որ ավելի ցածր ջերմաստիճանի պայմաններում բեղմնավորված կրծողները շագանակագույն ճարպի ավելի բարձր մակարդակով ձագեր են ունենում: Սակայն կան հիմքեր համարելու, որ ազդում է նաեւ ջերմաստիճանը, որում ապրել են ծնողները մինչեւ բեղմնավորումը: Բանն այն է, որ էպիգենետիկ փոփոխությունների համար (արտաքին ազդեցությունների ներքո գենոմի փոփոխություններ) ցածր ջերմաստիճանի ազդեցությունը պետք է բավականին երկար պահպանվի:

Պարզվել է, որ ջերմաստիճանը, որի պայմաններում պահել են էգերին բեղմնավորումից առաջ եւ հետո, որեւէ կերպ չի ազդել ձագերի ճարպային հյուսվածքների վրա: Սակայն եթե բեղմնավորումից մի քանի օր առաջ արուներին պահել են համեմատաբար ցածր ջերմաստիճանի պայմաններում, ապա ձագերն ավելի ակտիվ շագանակագույն ճարպ են ունեցել եւ ճարպոտ սննդից ավելի քիչ են քաշ հավաքել: Սերմնահեղուկի վերլուծությունը ցույց է տվել, որ սառը ջերմաստիճանի պայմաններում ապրած արուների դեպքում գեների ակտիվության մեջ դրական փոփոխություններ են նկատվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել