• Latest news

Առողջապահության նախարարությունը՝ ԱԻՆ-ի հետ միասին մտադիր է երկու ուղղաթիռ ձեռք բերել․ Արսեն Թորոսյան

11 հուլիսի, 2018  23:01

Հայաստանի առողջապահության նախարարությունը ԱԻՆ-ի հետ միասին մտադիր է երկու ուղղաթիռ ձեռք բերել՝ հիվանդներին մարզերից Երեւան արագտ տեղափոխելու համար։ Այս մասին հուլիսի 11-ին Ամերիկյան համալսարանում առողջապահության ոլորտի խնդիրների քննարկման ժամանակ հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշել է, որ նախկինում, երբ ինքը դեռ նախարար չէր ու երկրի մարզերում մշտապես բացվում էին թանկարժեք հիվանդանոցներ, ինքը միշտ ասում էր, որ ավելի լավ է դրա փոխարեն երկու- երեք ուղղաթիռ գնել։ «Ու ես ճիշտ էի։ Օրինակ Գյումրիի բուժկենտրոնն այսօր ունի 150 մլն դրամի պարտք՝ ջրի ու գազի համար՝ իր չափերի ու շենքի սխալ դիզայնի պատճառով։ Նույնն է մոտ ժամանակներս սպասում նաեւ Վանաձորի բուժկենտրոնին»,- ասել է նա։

Նախարարի խոսքով՝ պետք էր գնահատել կարիքները ու բուժկենտրոնները կառուցել այդ կարիքներին համապատասխան։ Ու միաժամանակ ստեղծել երրորդ մակարդակի լավ համակարգ ու ձեռք բերել հիվանդին արագ տեղ հասցնելու միջոցներ՝ այդ նույն ուղղաթիռները։

Նա հավելել է, որ երկու նոր հիվանդանոցները, որոնք մտադիր են կառուցել Մարտունիում ու Եղեգնաձորում, լինելու են կոմպակտ, մինիմալիստական ոճով, այդ քաղաքների կարիքների համապատատասխան։

Ինչ վերաբերում է արդեն կառուցված հիվանդանոցներին, ապա նախարարի խոսքով՝ քննարկվում է դրանց օպտիմալացման, շենքի որոշ մասեր այլ նպատակների համար օգտագործելու հարցը։ «Հակառակ դեպքում դա համակարգի համար անհաղթահարելի բեռ է»,- ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է