Հետազոտողները կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված սպիտակուց են գտել

12 հուլիսի, 2018  19:31

Հետազոտողները նոր սպիտակուց են հայտնաբերել որը կարող է կապված լինել կրծքագեղձերում քաղցկեղային ուռուցքների աճի եւ զարգացման հետ: Այս մասին հայտնում է Journal of Cell Biology ամսագիրը:

Ֆիբրոնեկտին սպիտակուցը էստրոգենների (իգական սեռական հորմոններ) ռեցեպտորների ակտիվությունը մեծացնում է կրծքագեղձի ուռուցքի բջիջներում: Ինչպես հայտնի է, էստրոգենները կարեւոր դերակատարում ունեն առողջ եւ քաղցկեղային բջիջների զարգացման մեջ. էստրոգենային ռեցեպտորների մեծ ակտիվության դեպքում բջիջների պրոլիֆերացիան (բազմացումը) արագանում է, եւ ուռուցքը սկսում է աճել:

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մոտ 75 տոկոսը կապված է էստրոգենային ռեցեպտորների մեծ ակտիվության հետ: Այսպիսի ուռուցքները տարածվում են ռեցեպտորներին միացած էստրոգենների շնորհիվ: Երբ քաղցկեղային բջիջները սկսում են թափանցել շրջապատող հյուսվածքների մեջ, բախվում են ֆիբրոնեկտին կպչուն սպիտակուցին:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ֆիբրոնեկտինի եւ նրա ß1-ինտեգրինի բարձր մակարդակները կրծքագեղձի ուռուցքին օգնում են վերապրել: Սակայն գիտնականները չգիտեին, թե դա ինչպես եւ ինչու է տեղի ունենում: Հիմա մասնագետները պարզել են, որ ֆիբրոնեկտինը կրծքագեղձի ուռուցքի բջիջներում մեծացնում է էստրոգենների ռեցեպտորների ակտիվությունը:

Եթե քաղցկեղային բջիջները շրջապատված էին ֆիբրոնեկտինով, էստրոգենների ռեցեպտորները խուսափում էին լիզոսոմների կողմից (բջջային օրգանելաներ) քայքայվելուց եւ շարունակում էին խթանել քաղցկեղային բջիջների աճը:

Բացառված չէ, որ ֆիբրոնեկտինի եւ էստրոգենային ռեցեպտորների փոխկապվածության վրա ազդող դեղերը կարող են օգնել կրծքագեղձի քաղցկեղով որոշ մարդկանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի