• Latest news

Հայաստանը դարձել է «Սպիտակ գիշերներ» ուռուցքաբանական IV գիտաժողովի պատվավոր համանախագահը (ֆոտո)

12 հուլիսի, 2018  18:20

Հայաստանը դարձել է «Սպիտակ գիշերներ» խորագրով Պետերբուրգյան ուռուցքաբանական IV գիտաժողովի պատվավոր համանախագահը, որն ընթացել է 2018 թվականի հուլիսի 5-8-ը Սանկտ Պետերբուրգում: Այս մասին հայտնում է «Էրեբունի» կլինիկայի կայքը:

«Սպիտակ գիշերներ» ուռուցքաբանության գիտաժողովը ուռուցքաբանության ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկն է: Ռուսաստանից եւ մերձավոր ու հեռավոր արտասահմանից մասնագետները նման միջոցառումների միջոցով համախմբում են իրենց ուժերը, գիտելիքները եւ փորձը՝ ցուցաբերվող բուժօգնության որակը բարձրացնելու, ուռուցքաբանական հիվանդություններով հիվանդացությունն ու դրա հետեւանքով մահացությունը նվազեցնելու նպատակով:

Նման խոշորամասշտաբ միջոցառման ծրագիրը սովորաբար թեմատիկ շարքերից է բաղկացած: Գերշանովիչի անվան ուռուցքաբանական շարքը նվիրված էր «Կրծքագեղձի քաղցկեղի դեղորայքային բուժման անհատականացմանը»:

Ռուսաստանի եւ մերձավոր արտասահմանի առաջատար կլինիկաների խոշորագույն մասնագետների հետ միասին, ինչպիսին են՝ Մ. Ռ. Լիչինիցերը (Մոսկվա), Վ. Վ. Սեմիգլազովը (Սանկտ Պետերբուրգ), Մ. Բ. Ստենինան (Մոսկվա), Տ. Յու. Սեմիգլազովան (Սանկտ Պետերբուրգ), Դ. Ռ. Կայդարովան (Ալմաթի, Ղազախստան), որոնք անվիճելի ավանդ են բերել ուռուցքաբանական հիվանդությունների հետազոտության եւ բուժման ոլորտում, գիտաժողովի պատվավոր համանախագահ է ընտրվել նաեւ Հայաստանի ներկայացուցիչը՝ Երեւանի գլխավոր ուռուցքաբան, «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Ա. Կ. Գյոքչյանը: Նրա՝ «Երկակի տարգետային թերապիայի արդյունավետության գնահատականը մետաստատիկ HER2-դրական ԿԳՔ-ի բուժման գործում» զեկույցը տաժանակիր աշխատանքի արդյունք է, Հայաստանում ուռուցքաբանական հիվանդությունների բուժման մոտեցումների եւ արդյունավետության մակարդակի ցուցիչ:

Ելույթն արժանացել է ունկնդիրների բարձր գնահատականին եւ բուռն ինտերակտիվ քննարկման պատճառ դարձել:

Չափազանց կարեւոր է նշել, որ նման կարգի խոշոր միջոցառումները հայ մասնագետներին հնարավորություն են ընձեռում ավելի ընդլայնել այնպիսի սարսափելի հիվանդության դեմ պայքարի հնարավորություններն ու մեթոդները, ինչպիսին քաղցկեղն է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է