Ռուսաստանցի հայտնի սրտաբան Բագրատ Ալեքյանն իր արձակուրդն անցկացնում է «Էրեբունի» ԲԿ-ի վիրահատարանում (ֆոտո)

12 հուլիսի, 2018  22:35

Ռուսաստանցի հայտնի սրտաբան, ՌԴ ԱՆ-ի  ռենտգենէնդովասկուլյար ախտորոշման ու բուժման հարցերով գլխավոր մասնագետ, ՌԳԱ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը հերթական անգամ այցելել է Հայաստան ու «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատություններ ու խորհրդատվություններ է իրականացնում։

Լրագրողների հետ զրույցում նա խոստովանել է, որ Հայաստան է ժամանել կնոջ հետ մի քանի օրով հանգստանալու, սակայն որոշել է հանգիստը համատեղել աշխատանքի հետ ու հուլիսի 12-ին մի քանի վիրահատություն է իրականացրել «Էրեբունի» ԲԿ-ում։

Նա նշել է, որ այսօր Հայաստանում ինտերվենցիոն սրտաբանությունը շատ բարձր աստիճանի վրա է գտնվում։ Այստեղ գործում է 8-9 կենտրոն, ու դրանցից ամենախոշորը «Էրեբունի» ԲԿ-ն է։  «Հայաստանում տարեկան 7-8 հազար ստենտավորում է իրականացվում։ Դա շատ մեծ թիվ է։ Գերմանիայում 1 մլն բնակչությանը բաժին է ընկնում 3600 ստենտավորում։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում 2-2․5 մլն բնակչություն է, ապա մեզ մոտ նույն ցուցանիշն է, ինչ Գերմանիայում։ Ռուսաստանում այս թիվը կազմում է 1300՝ 1 մլն բնակչության հաշվարկով»,- ասել է Բագրատ Ալեքյանը։

«Էրեբունի» ԲԿ-ի սրտաբանության ու սրտանոթային վիրաբուժական ծառայության գծով տնօրեն, Հայաստանի գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ բուժկենտրոնը վաղուց է համագործակցում Բագրատ Ալեքյանի հետ, ու նա երբեք բաց չի թողնում հայ գործընկերների հետ աշխատելու հնարավորությունը։

«Բագրատ Ալեքյանի նման բարձրակարգ մասնագետի հետ համատեղ աշխատանքը  լրացուցիչ փորձ ու գիտելիքներ են, ու մեր երիտասարդ բժիշկները միշտ հաճույքով ու ուրախությամբ են աշխատում նրա հետ»,- ասել է նա։

Համլետ Հայրապետյանի խոսքով՝ երեք վիրահատություններից բացի տեղի է ունեցել նաև կոնսիլիում՝ Բագրատ Ալեքյանի մասնակցությամբ, որտեղ դիտարկվել են մի քանի բարդ դեպքեր, որոնք միանշանակ լուծումներ չունեն։

Սրտաբանական ու սրտանոթային վիրաբուժական ծառայության հարցերով տնօրենը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է նաև ստենտավորման գների նվազեցման մասին բուժկենտրոնի որոշումը։ Նա հիշեցրել է, որ մեկ դեղապատ ստենտի տեղադրումը «Էրեբունի» ԲԿ-ում հիմա արժե 900 000 դրամ, իսկ յուրաքանչյուր հաջորդ ստենտի տեղադրման համար 400 000 դրամ է գումարվում։ «Սրանք այսօրվա դրությամբ Հայաստանում գործող ամենացածր գներն են»,- ասել է նա։

Հայաստանի գլխավոր սրտաբանը պարզաբանել է, որ ստենտավորման գները իջել են ստենտերի ու ստենտավորման ժամանակ գործածվող այլ բժշկական արտադրանքի մատակարումների գների նվազման, նաև՝ հիվանդանոցի շահույթի նվազման շնորհիվ, բայց ոչ անորակ ստենտերի օգտագործման հաշվին։ 

Համլետ Հայրապետյանը նաև հայտնել է, որ Հայաստանում Stent for Life պետական ծրագրի ներդրման շնորհիվ կտրուկ նվազել է հիվանդանոցային մահացության ցուցանիշը։

   

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի