• Latest news

Ծիրան ուտելու յոթ պատճառ

14 հուլիսի, 2018  14:58

Հաջորդ անգամ շուկա կամ սուպերմարկետ գնալիս անպայման ծիրան գնեք։ Այս զարմանահրաշ միրգն օգտակար հատկանիշների բացառիկ հավաքածու է պարունակում։

1․ Ծիրանը հարուստ է վիտամին A-ով, որը հայտնի է նաև որպես ռետինոլ։ Այն ճարպալույծ է իր մյուս առավելություններից բացի օգնում է պահպանել տեսողությունը։ Վիտամին A-ն օգտակար է մաշկի ու իմունային համակարգի պաշտպանության համար։

2․ Ծիրանը հարուստ է բջջանյութով, անկախ նրանից դուք այն թարմ թե չորացրած վիճակում եք ուտում։ Դա ծիրանը դարձնում է արժեքավոր մթերք սրտի առողջության համար, որը նվազեցնում է «վատ» խոլեստերինի ցուցանիշները ու պաշտպանում մարմնի գլխավոր մկանը։ Բացի դրանից ծիրանը ավելացնում է «լավ» խոլեստերինի մակարդակը։ Վերջապես, դրանում պարունակվող կալիումը հավասարակշռում է էլեկտրոլիտների ցուցանիշները, ինչը կարևոր է սրտի համար։

3․  Ծիրանը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել ժամանակի ընթացքում այնտեղ կուտակվող թույները։ Հակաօքսիդանտները սպանում են ազատ ռադիկալները, որոնք վնասում են բջիջները։

4 Ծիրանը օգտակար է արյան համար, քանի որ երկաթ է պարունակում։ Ծիրանում պարունակվող երկաթի տեսակը կանխում է սակավարյունությունը։

5․ Այս միրգը իդեալական է մաշկի պաշտպանության համար, քանի որ վիտամիններ A, C-ի ու ֆիտոնուտրիենտների համադրությունը ոչ միայն մաշկն ավելի առաձգական է դարձնում, այլև դանդաղեցնում է ծերացումը։

6․ Եթե դուք նիհարելու համար հատուկ սննդակարգ եք պահպանում, ապա կարող եք դրան հավելել նաև ծիրան, քանի որ այն արագացնում է մետաբոլիզն ու ազատում ավելորդ կիլոգրամներից։

7․ Ծիրանը օգտակար է ոսկորների առողջության համար  իր մեջ  պարունակվող կալցիումի շնորհիվ։ Ճիշտ է, եթե օրգանիզմում բավարար քանակությամբ կալիում չկա, այդ կալցիումը չի աբսորբացվում ու չի տարածվում մարմնով մեկ։ Բայց դրական նորությունն այն է, որ ծիրանը նաև բավականաչափ կալիում է պարունակում։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել