«Հարցրու բժշկին». Ճի՞շտ է արդյոք, որ նարկոզը վատ է անդրադառնում մարդկանց հիշողության վրա
15 հուլիսի, 2018 20:38
Մեր հաղորդման այսօրվա հյուրն է անեսթեզիոլոգ Հայկ Հովհաննիսյանը։ Նա պատասխանում է հետեւյալ հարցերին.
Անզգայացման ինչպիսի՞ տեսակներ կան:
Ինչո՞վ են տարբերվում ողնուղեղային եւ էպիդուրալ անզգայացումը:
Նախկինում նշիկների կամ կույր աղիքի հեռացման համար կիրառվում էին անեսթեզիայի տեղային տեսակները: Հիմա ավելի շատ ընդհանուր անզգայացում են առաջարկում, ինչի՞ հետ է սա կապված:
Ճի՞շտ է արդյոք, որ նարկոզը վատ է անդրադառնում մարդկանց հիշողության եւ մտավոր ունակությունների վրա:
Ինչո՞ւ որոշ մարդիկ նարկոզից հեշտ են դուրս գալիս, իսկ որոշները՝ դժվար: Սա կապված է օրգանիզմի առանձնահատկությունների՞, թե՞ նարկոզի որակի եւ դոզայի հետ:
Նարկոզի գերդոզավորման հետեւանքով ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ: Իսկ դոզայի անբավարարության հետեւանքով:
Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ հիվանդի ինտուբացիայի ժամանակ:
Կանխատեսելի՞ են անեսթեզիայի ժամանակ ալերգիկ ռեակցիան եւ անաֆիլակտիկ շոկը, թե՞ դա ուղղակի ճակատագիր է:
Անեսթեզիոլոգն ինչո՞ւ պետք է պարտադիր մասնակցի վիրահատության ամբողջ ընթացքին: