• Latest news

Դաշտանադադարից հետո ծխելուց հրաժարվելը գիրացման չի բերում. հետազոտություն

16 հուլիսի, 2018  19:34

Ծխողները կարող են տասնյակ պատճառներ բերել, թե ինչու չեն կարողանում իրենց սովորությունից հրաժարվել: Գիրանալու վախը ամենատարածված պատճառներից մեկն է: Սակայն Կանանց առողջության պահպանման նախաձեռնության (Women’s HealthInitiative, WHI) նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվության նույնիսկ չափավոր մեծացումը կարող է նվազագույնի հասցնել հետդաշտանադադարում ծխելուց հրաժարվելուց հետո կանանց գիրանալու վտանգը:

Հետազոտության ընթացքում, որը տեւել է 3 տարի, գիտնականները ֆիզիկական ակտիվության եւ գիրանալու փոխկապվածությունը գնահատել են հետդաշտանադադարում ծխախոտից հրաժարված կանանց շրջանում:

Հետազոտությանը մասնակցել է 4717 ծխող կին: Նրանցից 1282-ը ծխելը թողել է, իսկ 3435-ը շարունակել է ծխել: Ֆիզիկական ակտիվությունը գնահատվել է ինքնահաշվետվության միջոցով, այնուհետեւ հանրագումարի է բերվել շաբաթական ԾՄՀ-ժամերի քանակությունը (ծանրաբեռնվածության մետաբոլիկ համարժեք՝ metabolicequivalenttask, ծանրաբեռնվածության ինտենսիվության ցուցանիշը ըստ թթվածնի սպառման մակարդակի):

Մասնակիցներին կշռել են առաջին եւ երրորդ հաճախման ժամանակ: Դրանից հետո պարզվել է, որ ծխելուց հրաժարված կանայք գիրացել են միջինը 7,7 ֆունտով (մոտ 3,5 կգ)՝ նրանց համեմատությամբ, ովքեր շարունակել են ծխել:

Պարզվել է, որ ծխելուց հրաժարվելու եւ ֆիզիկական ակտիվության մակարդակի մեծացման դեպքում, որը կազմում է շաբաթական 15 ԾՄՀ-ժամից ավելի, ամենից քիչ են գիրացել՝ 5,6 ֆունտով (մոտ 2,5 կգ): Նրանց թվում ֆիզիկական ակտիվությունից առավելագույն օգուտ են ստացել ճարպակալմամբ կանայք (նորմալ քաշ ունեցող կանանց համեմատությամբ):

Ծխելուց հրաժարված կանանց շրջանում առավել քիչ գիրանալուն նպաստել են հետեւյալ գործոնները՝

  • նախնական փուլում աննշան ֆիզիկական ակտիվություն,
  • հետազոտության երրորդ տարում տարիքային ֆիզիկական ակտիվություն,
  • փոփոխություններ սնունդում:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ դաշտանադադարից եւ ծխելուց հրաժարվելուց հետո քաշի ավելացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում չափավոր ֆիզիկական ակտիվությանը հատկացնել շաբաթական գոնե 150 րոպե: Նույնիսկ 90 րոպե տեւողությամբ քայլքը նույնպես դրական արդյունք է ունենում:

Հետազոտության արդյունքներն օնլայն հրապարակվել են Հյուսիսամերիկյան դաշտանադադարի միության (The North American Menopause Society- NAMS) ամսագիր Menopause-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել