• Latest news

Լապարոսկոպիկ վիրահատությունը ոչ միշտ է բաց վիրահատությունից լավ. մասնագետ

16 հուլիսի, 2018  20:37

Վերջին տարիներին լապարոսկոպիկ վիրահատությունները մեծ տարածում են գտել եւ բաց վիրահատությունների համեմատ մի ամբողջ շարք առավելություններ ունեն. հիվանդների մոտ ահռելի սպիներ չեն մնում, նրանք նաեւ ավելի շուտ են տուն վերադառնում: Սակայն պատահում են դեպքեր, երբ բաց վիրահատությունները ավելի նախընտրելի ու անվտանգ են:

Ուռուցքաբան եւ գինեկոլոգ Կորնելիա Լիդտկեն (Գերմանիա) NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ վերջերս իր գործընկերները մի գիտաժողովի ժամանակ զեկույց էին պատրաստել, որում լապարոսկոպիկ գիստերէկտոմիան (քաղցկեղային հիվանդությունների ժամանակ) համեմատել էին արգանդի հեռացման բաց վիրահատության հետ: Արդյունքները բոլորին զարմացրել էին. լապարոսկոպիկ վիրահատությունից հետո քաղցկեղի վերադառնալու վտանգն ացելի մեծ էր, քան բաց վիրահատութունից հետո:

Ինչպես նշեց մասնագետը, հնարավոր է՝ պատճառն այն է, որ լապարոսկոպիկ վիրահատության ժամանակ վիրաբույժը չի կարող մատներով հպվել հեռացվող հյուսվածքներին, շոշափել դրանք, իսկ բաց վիրահատության ժամանակ օրգանները մատներով ուսումնասիրելով՝ փորձառու վիրաբույժը կարող է հայտնաբերել այն, ինչը խցիկը չէր կարողանա ցույց տալ: Հետեւաբար կարելի է ենթադրել, որ բաց վիրահատության ժամանակ ախտահարված հյուսվածքները շրջանցելու հավանականությունը փոքր է:

Ինչպես նշեց մասնագետը, սա, սակայն, չի նշանակում, որ արգանդի հեռացման դեպքում լապարոսկոպիա խորհուրդ չի տրվում, ի վերջո լապարոսկոպիան իսկապես բաց վիրահատության համեմատ շատ առավելություններ ունի: Մասնագետի կարծիքով՝ յուրաքանչյուր դեպքը պետք է առանձին դիտարկել, եւ որոշումը, թե կոնկրետ դեպքում որ վիրահատությունն է ավելի նպատակահարմար, պետք է որոշի որակավոր բժիշկը:

Նշենք, որ հետազոտությունը, որն իրականացրել են Northwestern University Feinberg School of Medicine-ի գիտնականները եւ ներկայացրել American Society of Clinical ամենամյա հանդիպման ժամանակ, ցույց է տվել, որ IB1 փուլի արգանդի վզիկի քաղցկեղով կանանց մոտ լապարոսկոպիկ գիստերէկտոմիան ապահովել է ռեցիդիվի նվազ հավանականություն, բացի այդ՝ վիրահատությունը շատ ավելի էժան է բաց վիրահատությունից: Սակայն 2 սմ-ից ավելի մեծ ուռուցքով կանանց մոտ քիչ ինվազիվ գիստերէկտոմիայից հետո վերապրելիությունը զգալիորեն ավելի ցածր է եղել, քան բաց վիրահատությունից հետո: Ճիշտ է, բաց վիրահատություններից հետո բարդությունները 2 անգամ ավելի հաճախ են հանդիպել, քան լապարոսկոպիայից հետո:

Մեկ այլ հետազոտություն տարբերություններ չի հայտնաբերել 1-ին փուլի էնդոմետրիայի քաղցկեղով կանանց մոտ. կանանց շրջանում, անկախ, թե նրանց ինչպիսի վիրահատություն են կատարել, առանց ռեցիդիվի վերապրելիությունը միջինը կազմել է 4,5 տարի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել