• Latest news

Ինչպե՞ս պաշտպանվել մոծակներից. փորձագետների խորհուրդներ

17 հուլիսի, 2018  10:49

Ավստրալիայում Մելբուրնի համալսարանի կենսաբանի նկարահանած հոլովակը ցույց է տալիս, թե ինչպես են միջատները փորձում ցանցը ծակել՝ մարդուն խայթելու համար: Ավստրալիայի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի զեկույցի համաձայն՝ 2018 թվականը համարվում է հվանդությունների համար ամենավատթար տարին, որոնք փոխանցում են մոծակները եւ ներառում են Արեւմտյան Նեղոսի վիրուսը, Զիկա վիրուսը եւ դենգե տենդը. այս ամենը պոտենցիալ մահացու վտանգավոր է:

Չնայած մեզ խայթող միջատների մեծ մասը հիվանդություններ չեն կրում, քորը եւ կարմրությունը բավական են, որ ցանկանաս քեզ ամեն գնով պաշտպանել: Daily Mail Online պարբերականը երկու փորձագետների հետ զրուցել է այն մասին, թե ինչպիսի ռեպելենտներ՝ կենցաղային վանող նյութեր, գաջեթներ եւ հագուստի տեսակներ կան, որոնք զսպում են այս գարշելի միջատներին:

Ո՞ր ռեպելենտներն են իսկապես կանխում մոծակների խայթոցները

Նյու Մեքսիկոյի պետական համալսարանի պրոֆեսոր, բժիշկ Իմմո Հանսենը մոծակների դեմ ռեպելենտների անվտանգության ու արդյունավետության մի քանի հետազոտություններ է անցկացրել:

2015 թվականին կատարած նրա հետազոտությունը, որում դիտարկվում են մի քանի կոմերցիոն սփրեյներ, ցույց է տվել, որ DEET (դիէթիլտոլուամիդ) պարունակող արտադրանքը առավել արդյունավետ է:

«Դուք պիտակի վրա պետք է ստուգեք DEET-ի տոկոսը, եթե այն 25 տոկոսից բարձր է, ապա 6-8 ժամով պաշտպանությունն ապահովված է, սա ավելին է, քան մարդկանց մեծամասնությունն անցկացնում է փողոցում»,- ասել է նա Daily Mail Online-ին: Փոքր խտությունների դեպքում անհրաժեշտ է սփրեյն օգտագործել յուրաքանչյուր 2-4 ժամը մեկ:

Բժիշկ Հանսենը նաեւ հայտնաբերել է, որ կիտրոնային էվկալիպտի յուղը մոծակի խայթոցից շատ լավ է պաշտպանում: Բժշկի խոսքով՝ նրանք, ովքեր նախընտրում են իրենց մաշկի վրա ավելի բնական արտադրանք օգտագործել, յուղը կարող է կատարյալ ընտրություն լինել:

Մինչդեռ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը զգուշացնում է, որ չի կարելի կիտրոնային էվկալիպտի յուղն օգտագործել մինչեւ 3 տարեկան երեխաների համար:

Քլիվլենդի կլինիկայի ընտանեկան բժշկության բժիշկ Նեհա Վյասը Daily Mail Online-ին հայտնել է, որ որոշ ռեպելենտներում, պիկարիդինում եւ IR3535-ում կա 2 այլ բաղադրիչ՝ 2 քիմիական պատրաստուկ, որ մշակվել են 1980-ական թվականներին, որոնք նույնպես օգնում են մոծակների խայթոցի կանխմանը:

«Ինչ վերաբերում է օրվա ժամին, ապա մենք ընտելացել ենք, որ պետք է պաշտպանվել մինչեւ արեւամուտ, սակայն հիմա գիտենք տարբեր մոծակների մասին, որոնք զանազան հմտություններով են օժտված, ուստի պետք է պաշտպանված լինենք 24/7 ժամում»:

Ո՞ր սարքերն են ոչ արդյունավետ մոծակներից պաշտպանվելու համար

2015 թվականին կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ ձայնային սարքերը, որոնք նախատեսված են երեխաներին անլսելի ձայնի միջոցով մոծակներին վախեցնելու համար, արդյունավետ չեն:

«Իրականում այդ ձայնը նրանց գրավում է»,- ասել է բժիշկ Հանսենը:

Նա հավելել է, որ եթերային յուղերով ռեպելենտ-ապարանջանները, որոնք իբր պաշտպանում են մլակներից, ոչինչ ավելի չեն անում, քան «հաճելի բույր արձակելը»:

Պարզվել է նաեւ, որ B-1 վիտամինով պատչերը եւ ցիտրոնելի մոմիկները նույնպես ոչ արդյունավետ են: «Եթե մոմը հետնաբակում վառեք, ապա կստանաք պլացեբոյի էֆեկտից ոչ ավելին»,- ասել է բժիշկ Հանսենը:

Ի՞նչ հագուստ է պետք հագնել

Բժիշկ Վյասը խորհուրդ է տալիս հագնել խիտ գործվածքից հագուստ, ներառյալ բամբակե շապիկներ եւ նեյլոնե տաբատներ:

«Մենք ձգտում ենք խուսափել սպանդեքսից կամ ինչ-որ բարակ բանից, քանի որ մոծակները կարող են անցնել անցքերով»,- ասել է նա:

Չնայած մոծակներին ավելի շատ գրավում են հոտերը, քան գույները, այդուհանդերձ, նրանց գրավում է մուգ գույնի հագուստը:

Բժիշկ Վյասը խորհուրդ է տալիս հագնել բաց երանգների հագուստ՝ սպիտակ, բեժ կամ խակի:

Բացի այդ՝ երկարաթեւ շապիկները եւ երկար տաբատները, ինչպես նաեւ փակ կոշիկը լրացուցիչ պաշտպանություն են ապահովում:

Բժիշկ Վյասն ասում է, որ եթե ցանկանում եք լրացուցիչ պաշտպանություն ստանալ, կարող եք փողոց դուրս գալուց առաջ հագուստի վրա Պերմետրին ցողել՝ տիզերի, ճանճերի եւ մոծակների խայթոցներից պաշտպանվելու համար:

Ռոդ Այլենդի համալսարանի կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր իրենց գուլպաների եւ մարզակոշիկների վրա Պերմետրին են ցողել, 73,6 անգամ ավելի քիչ էին ենթակա տիզի խայթոցին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել