• Latest news

Ասպիրինի չափաքանակը պետք է հաշվարկվի ըստ հիվանդի մարմնի զանգվածի. հետազոտություն

17 հուլիսի, 2018  13:04

Սիրտ-անոթային հիվանդություններով շատ հիվանդներ օրական ասպիրինի մեկական հաբ են ընդունում: Սակայն բացառված չէ, որ այս չափաքանակը նրանց չի համապատասխանում. եթե նրանց համար չափաքանակը փոքր է, դեղը ոչ արդյունավետ կլինի, իսկ մեծ չափաքանակի դեպքում առկա է վտանգավոր կողմնակի էֆեկտների ռիսկ:

Օքսֆորդի համալսարանի գիտնականների անցկացրած նոր հետազոտության համաձայն՝ ասպիրինի օրական չափաքանակը պետք է հաշվարկվի՝ ելնելով մարմնի զանգվածից:

Գիտնականների խոսքով՝ մարմնի մեծ զանգված ունեցող մարդկանց կարող էր ավելի լավ օգնել մեծ չափաքանակը, այդ դեպքում հնարավոր կլիներ տեսնել առավել արտահայտված ազդեցություն: Մյուս կողմից՝ ոչ մեծ մարմնակազմվածքով մարդիկ իրենց ավելի լավ կզգային ցածր չափաքանակից հետո:

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարմնի զանգվածին համապատասխան ընտրված չափաքանակը սրտի եւ ուղեղի կաթվածների կանխարգելման համար ավելի արդյունավետ է՝ ստանդարտ չափաքանակների համեմատությամբ:

Հետաքրքիր է, որ աշխարհի տարբեր երկրներում «ստանդարտ չափաքանակը» տատանվում է: Հետազոտողները պարզել են, որ ստանդարտ ցածր չափաքանակը (75-100 մգ) մեծ քաշով մարդկանց համար բավարար չէ: Միաժամանակ 325 մգ ասպիրինը (ԱՄՆ օրական հաճախակի չափաքանակը) ավելցուկային է եւ հարկավոր չէ ոչ մեծ քաշով մարդկանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել