• Latest news

Ժամանակակից երիտասարդ կանայք հղիության ժամանակ ավելի հաճախ են դեպրեսիային բախվում. հետազոտություն

17 հուլիսի, 2018  14:55

Ժամանակակից հղի կանայք, նախորդ սերունդի համեմատությամբ, 51 տոկոսով ավելի հաճախ են բախվում հոգեկան վիճակի խնդիրներին: Այսպիսի եզրահանգման են եկել Bristol University-ի գիտնականները: Նրանց կարծիքով՝ համացանցը եւ ժամանակակից կյանքի ռիթմը ապագա մայրերի մոտ տագնապ եւ դեպրեսիա են առաջացնում:

Հետազոտությանը մասնակցել են 19-ից մինչեւ 24 տարեկան 2390 կանայք, որոնք հղիացել են 1990-1992 թվականներին, եւ նրանց 180 դուստրերը, որոնք հղիացել են 2012-2016 թվականներին: 1990-ականների սկզբին տագնապով եւ դեպրեսիայով տառապել է հղի կանանց 17 տոկոսը, իսկ 2012-2016 թվականներին՝ 25 տոկոսը: Մասնագետների կարծիքով՝ ամեն ինչի մեղավորը հասարակության մեջ տեղի ունեցած փոփոխություններն են:

Վերջին տարիներին, ընդհանուր առմամբ, երիտասարդ կանանց շրջանում դեպրեսիայի մակարդակն աճել է: Մասնագետները զգուշացնում են, որ քրոնիկական սթրեսը, քնի պակասը, ոչ առողջ սննդակարգը, ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը եւ կյանքի ռիթմը կարող են հոգեկան վիճակի խնդիրներ առաջացնել: Իսկ հղիության ժամանակ այս գործոնների ազդեցությունը մեծանում է: Բացի այդ՝ հավանաբար, որոշակի դերակատում են ունենում ժամանակակից տեխնոլոգիաներն ու համացանցը, որոնք նույնպես մեծացնում են երիտասարդ կանանց մոտ տագնապի մակարդակը:

Հետազոտության մասին հայտնում է JAMA Network Open ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել