• Latest news

Ռենտգենը կօգնի քաղցկեղի բուժմանը

18 հուլիսի, 2018  10:30

Ավստրալացի գիտնականների խումբը քաղցկեղի դեմ պայքարում բավականին հաջողության է հասել՝ դեղերը հասցնելու համար օգտագործելով ոչ թե ասեղներ եւ կաթետերներ, այլ ռենտգենյան ճառագայթումը:

Ինչպես հայտնում է Nature Communications ամսագիրը, Ավստրալիայից գիտնականների խումբը նոր տեխնոլոգիայի միջոցով կարողացել է քայքայել կոլորեկտալ քաղցկեղի քաղցկեղային բջիջները: Դրա համար գիտնականները դեղը «փաթեթավորել» են լիպոսոմների մեջ՝ գնդաձեւ մասնիկներ, որոնք ստեղծված են հերթագայվող լիպիդային շերտերից եւ ջրի լուծույթից: Թափանցելով բջիջներ՝ դրանք կարող են նպատակաուղղված ներգործել ուռուցքի վրա՝ չվնասելով առողջ բջիջները:

«Այսօր լիպոսոմների օգտագործումը շատ արդյունավետ մեթոդ է համարվում դեղերը հասցնելու համար: Դրանք ստեղծվում են նույն նյութերից, ինչ եւ բջջային թաղանթները, պարզապես պետք է ստեղծել եւ կարելի է լցնել անհրաժեշտ դեղամիջոցներով, այնուհետեւ հասցնել մարմնի համապատասխան հատված: Ըստ որում՝ հիմնական խնդիրը լիպոսոմին ստիպելն է, որ դեղը ժամանակին բաց թողնի»,- հայտարարել է հետազոտության հեղինակ Վեյ Դենը:

Հեղինակները լիպոսոմի թաղանթի մեջ են ներկառուցել ոսկու եւ վերտեպորֆինի մասնիկներ. վերջինը հատուկ նյութ է, որն ակտիվանում է ճառագայթման տարբեր տեսակներով, այդ թվում՝ նաեւ ռենտգենյան: Ճառագայթումից հետո վերտեպորֆինը ռեակցիայի մեջ է մտնում, որը օրգանիզմում գոյություն ունեցող թթվածնի մի ձեւը այլ՝ ավելի ակտիվ ձեւի է վերածում: Սա առաջացնում է լիպոսոմի քայքայում, իսկ ոսկու մասնիկները հանդես են գալիս որպես կատալիզատոր՝ ճառագայթումը կենտրոնացնելով վերտեպորֆինի վրա եւ ռեակցիան արագացնելով:

Փորձարկումների շարքի ընթացքում նոր դեղամիջոցը թեստավորել են լաբորատոր մկների վրա, որոնց վարակել են կոլորեկտալ քաղցկեղով: Թերապիայի 2 շաբաթում ուռուցքները մի քանի անգամ փոքրացել են՝ չվնասելով շրջակայքի հյուսվածքները: Հիմա փորձագետները նպատակադրվել են կատարել լիամասշտաբ փորձարկումներ՝ կոլորեկտալ քաղցկեղով հիվանդների մասնակցությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել