• Latest news

Սուրճի բույրը կարող է բարձրացնել վերլուծական առաջադրանքների կատարման արդյունավետությունը

18 հուլիսի, 2018  18:06

Սուրճի բույրը կարող է դրական ազդել վերլուծական առաջադրանքների կատարման արդյունավետության վրա։ Այս մասին նշված է ԱՄՆ Սթիվենսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների հետազոտության մեջ, հայտնում է MedicalXpress-ը։

Փորձին մասնակցել է մոտ հարյուր ուսանող, որոնց առաջարկել են անցնել GMAT թեստը, որը ներառում էր 10 հարց հանրահաշվից։ Կամավորների մի մասը առաջադրանքները կատարել է սենյակում, որտեղ սուրճի բույր էր զգացվում։ Պարզվել է, որ հենց նրանք են ավելի լավ հաղթահարել իրենց առաջադրանքները։ Ուշագրավ է, որ հարցման մասնակիցներն էլ իրենց հերթին սուրճի բույրը կապակցել են առույգության ու արդյունավետության հետ։

Մինչդեռ գիտնականները չեն բացառում նաեւ պլացեբոյի էֆեկտը՝ հաշվի առնելով, որ սուրճի բույրի աղբյուրն իրականում կոֆեին չէր պարունակում։ Գիտնականները առաջարկում են հոտերի ազդեցությունը գործածել կյանքի տարբեր ոլորտներում։ Օրինակ՝ սուրճի թեթեւ բույրը կարելի է օգտագործել աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել