• Latest news

Գիտնականներն առաջարկել են ցողունային բջիջներն անվտանգ ստանալու նոր եղանակ

18 հուլիսի, 2018  23:49

National University of Singapore-ի գիտնականները գտել են ցողունային բջիջներ ստանալու նոր եղանակ՝ առանց գեների խմբագրման կամ օրգանիզմի բջջային կառուցվածքին այլ միջամտության:

Ցողունային բջիջներն այն բջիջներն են, որոնք կարող են վերափոխվել մարմնի ցանկացած բջջի՝ նպաստելով օրգանիզմի վերականգնմանն ու թարմացմանը: Այսօր դրանք ակտիվորեն օգտագործվում են հետազոտություններում եւ բժշկության մեծ թվով ուղղություններում:

Կան ցողունային բջիջների մի քանի տարատեսակներ, եւ դրանցից ամենահետաքրքիրն են սաղմնայինները: Սակայն դրանք լայն օգտագործման համար էթիկական պատճառներով հասանելի չեն, ուստի գիտնականները այլ աղբյուրներից ցողունային բջիջներ ստանալու եղանակներ են փնտրում: Մասնավորապես՝ փորձագետները սովորել են հասուն բջիջները վերափոխել ցողունայինի: Օրինակ՝ ֆիբրոբլաստները, որոնք պատասխանատու են կոլագենի եւ էլաստինի սինթեզի համար, բջջի մի շարք սպիտակուցների ավելացնելիս, ընդունակ են դառնում անսահման կիսվելու եւ վերանորոգվելու:

Եթե բջիջները ստացվել են գենային մոդիֆիկացիայի միջոցով, դրանց քաղցկեղայինի վերափոխվելու վտանգ կա: Սինգապուրցի գիտնականները գտել են այս խնդրի լուծումը. նրանք ֆիբրոբլաստները պատվաստել են ուղղանկյուն հարթակում: Այնտեղ բջիջները աճել են, կիսվել եւ ձեռք բերել ուղղանկյան ձեւ: Երբ բջիջները լցրել են կաղապարի մեջ, նրանք սկսել են մեկը մյուսի մեջ մակաճել եւ արդյունքում ձեւավորել են բջջային գունգ: Այս վիճակում ֆիբրոբլաստների մոտ գեներ են հայտնվել, որոնք բջջին վերանորոգվելու հատկությամբ են օժտել՝ սաղմնային բջիջների նման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել