• Latest news

Երեւանի դպրոցներում ներառական կրթության ներդրումը հետաձգվում է

18 հուլիսի, 2018  19:46

Երեւանի դպրոցներում ներառական կրթության ներդրումը հետաձգվում է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարը հիշեցրեց, որ համաձայն նախորդ կառավարության կողմից մշակված ժամանակացույցի՝ այս տարվա սեպտեմբերի 1-ից Երեւանի եւ Արմավիրի բոլոր դպրոցները պետք է անցում կատարեին ներառական կրթության։ Մինչդեռ, այդ նպատակներին հասնելու համար Արմավիրում ոչինչ չի արվել․ «Ժամանակացույցից հետ չմնալու համար մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք Առողջապահության նախարարության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաեւ մարզային ղեկավարության հետ»,-հայտնել է նա։ Երեւանում ներառական կրթությանն անցնելու ժամկետները հետաձգվել են մինչեւ հունվարի 1-ը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոստովանեց, որ հանրապետությունում ներառական կրթության ոլորտում աշխատանքն իրականացվել է միայն թղթի վրա։ Բացի այդ, ներառական կրթությունը կարեւոր դեր է խաղում հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ադապտացիայի գործում։ Առկա խնդիրների թվում Թաթոյանը նշեց համապատասխան մասնագետների ու կրթական ծրագրերի բացակայությունը։

Սրա հետ մեկտեղ, հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների մասին իրազեկվածության ցածր մակարդակ են ցուցաբերում նաեւ հենց ծնողները, որոնք հաճախ իրենք երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց չեն ուղարկում․ «Սա անընդունելի իրավիճակ է։ Երեխան պետք է ինտեգրվի հասարակությանը»,-շեշտեց մարդու իրավունքների պաշտպանը։

Հավելենք, որ 2025 թվականին Հայաստանում նախատեսվում է ներդնել համընդհանուր ներառական կրթության համակարգ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել