• Latest news

Արյան նոր անալիզը կօգնի մելանոման հայտնաբերել վաղ փուլում

19 հուլիսի, 2018  10:30

Արյան անալիզը կօգնի հայտնաբերել մելանոման վաղ փուլում, հայտնել է Oncotarget ամսագիրը՝ վկայակոչելով ավստրալական համալսարանի  գիտնականներին։

Արյան նոր անալիզը հնարավորություն է տալիս բացահայտել հակամարմինները, որոնք օգնում են բացահայտել մելանոման վաղ փուլում։ Փորձում ներառվել է 250 մարդ, ընդ որում՝ նրանց կեսի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Անալիզի արդյունքների ճշգրտությունը 81 տոկոս է կազմել։

BBC-ին տված հարցազրույցում հետազոտական խմբի ղեկավար պրոֆեսոր Մել Զիմանը նշել է, որ անալիզի ճշգրտությունը մինչեւ 90 տոկոս բարձրացնելու համար  առաջիկա երեք տարիներին իրականացվելու են մի շարք կլինիկական փորձեր։ Հետազոտողները հույս են հայտնում, որ արյան այս անալիզը արդեն 5 տարի հետո բուժական պրակտիկա կմտնի։

Հետազոտողները վստահ են, որ այս անալիզը կարող է ավելի ճշգրիտ արդյունքներ տալ, քան սովորական զննումը։ Ընդ որում նշում են, որ այն կարող է համալրել մելանոմայի ախտորոշման արդեն գոյություն ունեցող մեթոդները։

Վաղ փուլերում մելանոմայի հեռացման դեպքում ապաքինման շանսերը կազմում  են 98-99 տոկոս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել