• Latest news

Երկաթի մեծ պարունակությամբ սննդամթերքը բարելավում է ուղեղի աշխատանքը

19 հուլիսի, 2018  21:47

Երկաթի մեծ պարունակությամբ սննդամթերքը բարելավում է ուղեղի աշխատանքը՝ նպաստելով ուշադրության եւ հիշողության լավացմանը: Այս մասին նշված է Փենսիլվանիա նահանգի համալսարանի մի խումբ գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է The Journal of Nutrition պարբերականում:

Հետազոտությանը ներգրավվել է անապահով ընտանիքներից 12-16 տարեկան 140 երեխա, որոնք բնակվում են Մահարաշթրա հնդկական նահանգում: Բոլորը հաճախել են նույն դպրոցը: Գիտնականների ընտրությունը պայմանավորված էր անեմիայի բարձր ցուցանիշներով (վիճակ, որը սովորաբար առաջանում է օրգանիզմում երկաթի ցածր մակարդակի պատճառով):

Փորձարկվողներին 2 խմբի են բաժանել: Առաջին խմբում երեխաները սնունդի մեջ օգտագործել են սովորական կորեկ, իսկ երկրորդում ընդգրկվածները՝ երկաթով հարստացված կորեկ: Վեց ամիս հետո երկրորդ խմբի դեռահասների օրգանիզմում գրանցվել է երկաթի բարձր պարունակություն, ինչը դրականորեն է ազդել ուշադրության եւ հիշողության խնդիրների կատարման վրա:

Երկաթի պակասը շարունակում է մնալ համաշխարհային մասշտաբով օրգանիզմում միկրոտարրերի առավել տարածված դեֆիցիտը: Միեւնույն ժամանակ, հետազոտությունների միայն շատ փոքր մասն է նվիրված օրգանիզմում երկաթի պարունակության եւ դեռահասների մոտ կոգնիտիվ ունակությունների զարգացման փոխկապվածությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել