• Latest news

Սայրի կտրվածքի տեղում խոցը կնոջը հասցրել է ոտքի անդամահատման (ֆոտո)

20 հուլիսի, 2018  18:02

Մեծ Բրիտանիայի բնակչուհի 43-ամյա Տանյա Չերնոժուկովը (Tanya Czernozukow) ոտքը կտրել էր այն սափրելիս: Վերքի մեջ ինֆեկցիա էր ընկել, եւ շուտով կտրվածքի տեղում 2,5 սմ լայնությամբ թեփոտ կեղեւ առաջացել: Մայրն առաջարկել էր այն բժշկի ցույց տալ, բայց կինը դա անհրաժեշտ չէր համարել, հայտնում է Daily Mail-ը:

«Մեկ շաբաթ հետո ոտքս այնպես էր ցավում, որ հիվանդանոց գնացի,- պատմում է Չերնոժուկովը: - Ինձ 5 օրով հոսպիտալացրին: Բժիշկներն ասացին, որ դա խոց է, եւ հզոր հակաբիոտիկներ նշանակեցին»:

Բուժումը չի օգնել: «Հաշված շաբաթների ընթացքում ամբողջ սրունքս՝ կոճից մինչեւ ծունկս դարձավ կանաչ եւ սեւ»,- ասում է կինը: Իրավիճակը վատթարացել է, երբ կնոջ մոտ դիաբետ է հայտնաբերվել: Դրա պատճառով խոցը չէր ապաքինվում եւ շարունակում էր աճել:

Ինֆեկցիայի տեղը այտուցվել է, ինչը դժվարացնում էր արյան մատակարարումը: Արդյունքում հյուսվածքները սկսել են մեռուկանալ, եւ փտախտ է սկսվել: «Ես ստիպված էի ոտքս պահել պլաստիկե փաթեթի մեջ՝ դրանից այնքան հեղուկ էր ծորում: Այնպիսի տպավորություն էր, թե սարսափ ֆիլմում եմ հայտնվել»,- ասել է Չերնոժուկովը:

Մասնագետները 18 ամիս ջանացել են հիվանդությունը հաղթահարել: Կինը հաբեր էր խմում, բուժական քսուքներ էր փորձում եւ նույնիսկ թրթուրաթերապիա: Բոլոր ջանքերն ապարդյուն էին:

Այնուհետեւ բժիշկները Չորնոժուկովին խորհուրդ են տվել մտածել անդամահատման մասին: «Նրանք ասացին, որ կարելի է նաեւ առանց դրա յոլա գնալ, բայց խոցը եւս մի քանի տարի չի ապաքինվի, իսկ գուցե եւ՝ երբեք,- հիշում է նա: - Ես նրանց պատասխանեցի՝ լավ, կտրեք»:

Անդամահատումը կանգնեցրել է ինֆեկցիայի տարածումը: Կնոջ խոսքով՝ ցավն անհետացել է, եւ կյանքը սկսել է կարգավորվել: Նա միայն դժգոհում է, որ հիվանդանալուց հետո վախենում է ոտքերը սափրել եւ ստիպված էր մոմով էպիլյացիայի անցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել