• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել են ծննդկանների համար նոր հարմարավետ պալատներ

20 հուլիսի, 2018  19:04

Տարեցտարի աճում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծննդաբերել ցանկացող կանանց թիվը, ուստի նոր հարկի բացումը ծննդկանների համար անհրաժեշտություն էր: Այս մասին հուլիսի 20–ին լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի ծննդատան գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ 2017 թվականին այս ծննդատանը ծնվել է մոտ 4700 երեխա, այս տարի միտումը շարունակվում է՝ ծնունդների թիվն աճում է: Շատ կանայք են ցանկանում հետծննդյան շրջանը հարմարավետ անցկացնել՝ վերանորոգված գեղեցիկ ինտերիերով հիվանդասենյակներում: Չնայած նման հիվանդասենյակներ բժշկական կենտրոնում արդեն կային՝ 8-րդ հարկում, սակայն դրանք վերջին շրջանում արդեն չէին բավականացնում:

Հիմա վերանորոգվել է ծննդատան 9-րդ հարկը, եւ բացվել են 16 ընդարձակ հիվանդասենյակներ, ինչպես նաեւ մանիպուլյացիոն նոր սենյակ: Միջանցքներում պատերին փակցված են նորածինների լուսանկարներ, դրված են կանաչ բազմոցներ, պատերին փայտե զարդաքանդակներ կան:

«Այստեղ այնքան հաճելի է, եթե երկունքի ժամանակ կինն այստեղ գտնվի, գեղեցիկ ինտերիերը նրան ցավից կշեղի»,- միմյանց հետ քչփչում են բաժանմունքի բուժքույրերը:

Ինչպես նշեց Անդրանիկ Պողոսյանը, այս բաժանմունք կարող են ընդունվել ոչ միայն ծննդկանները, այլ նաեւ այլ հիվանդ կանայք, որոնք ստացիոնար բուժման կարիք ունեն, օրինակ՝ գինեկոլոգիական վիրահատություններից հետո:

Ինչպես իր հերթին նշեց «Էրեբունի» ԲԿ զարգացման գծով տնօրեն Ալլա Քուշկյանը, այս բաժանմունքը վերանորոգելով՝ մասնագետները ոչ միայն ականջալուր են եղել հիվանդների եւ բուժանձնակազմի ցանկություններին, այլեւ ուսումնասիրել են միջազգային փորձը, որպեսզի հիվանդասենյակները առավելագույնս հարմարավետ դարձնեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել