• Latest news

Երշիկն ու նրբերշիկը կարո՞ղ են մոլագարության եւ էյֆորիայի հանգեցնել

21 հուլիսի, 2018  10:41

Երշիկը, նրբերշիկը եւ ապխտած միսը մոլագարային նոպաներ են առաջացնում, պարզել են ամերիկյան հետազոտողները։ Տարածված ախտանիշների շարքում հոգեկան ու շարժողական գրգռումն է, բարձր տրամադրությունը կամ էյֆորիան ու անքնությունը։ Առաջին անգամ այդպիսի ազդեցություն նկատվել է մարդանց մոտ, ապա հաստատվել է առնետների դեպքում։ Բացահայտման մասին նրանք պատմել են Molecular Psychiatry ամսագրում։

Ջոնս Հոփկինսի համալսարանի գիտնականները վերլուծել են հոգեկան խանգարումներ ունեցող կամ դրանցով չտառապող մարդկանց մոտ հիպերակտիվության, անքնության, էյֆորիայի ավելի քան 1000 դեպք։ Պարզվել է, որ այս վիճակին բախվող մարդիկ երեք անգամ ավելի հաճախ են ապուխտ, երշիկ կամ այլ մսամթերք օգտագործել, որոնց պատրաստման ժամանակ օգտագործվում է նիտրիտի աղ՝ կերակրի աղի եւ նատրիումի նիտրիտի ոչ մեծ քանակության խառնուրդ։

Սկզբում գիտնականներին հետաքրքրել է, թե արդյոք հոգեկան վիճակի վրա ազդում են մսի միջոցով փոխանցվող վարակները։ Սակայն, հետազոտողների ուշադրությունը գրավել են մոլագարության նոպաները, որոնք ոչ միշտ է հնարավոր եղել բացատրել հոգեկան խանգարումով։ Մոլագարությանը բնորոշ է էյֆորիան, էներգիայի աճը, որը ձգվում է ամիսներ եւ փոխվում է դեպրեսիվ էպիզոդների։ Այսպիսի վիճակը բնորոշ է նաեւ շիզոաֆեկտային խանգարումներին։ Մոլագարությունը բերում է ռիսկային պահվածքի, ազդում է մտածողության վրա, եւ դրանով տառապող մարդիկ հաճախ կարող են հայտնվել հիվանդների մահճակալին։

Պարզվել է, որ մոլագարությամբ տառապող մարդիկ 3-3,5 անգամ ավելի հաճախ են օգտագործել մսամթերք, որում պարունակվում է նիտրիտի աղ:

Պարզել, որ խնդիրը հենց աղի մեջ է, եւ ոչ թե այլ բաղադրիչների, օգնել է առնետների վրա կատարված փորձարկումը։ Նրանց մի մասը ստացել է չոր, սովորական կեր առնետների համար, մյուսներին բացի կերից գիտնականները ամեն օր տվել են նաեւ ապխտած տավարի միս, որը պատրաստվել էր նիտրատի աղի օգտագործմամբ։ Մարդկային չափերի հաշվով, առնետները օգտագործել են մեկ նրբերշիկին համարժեք միս։Արդեն 2 շաբաթ անց առնետների մոտ, որոնք օգտագործել են տավարի միս, հայտնվել են հիպերակտիվության եւ անքնության ախտանշաններ։

Այնուհետեւ հետազոտողները օգտագործել են տավարի միս, որն պատրաստվել էր առանց նիտրատի աղի։ Առնետները, որոնք ստացել են այս միսը, դրսեւորել են իրենց այնպես, ինչպես վերահսկվող խմբում։ Բայց երբ հետազոտողները սկսել են նրանց նիտրիտի աղով միս տալ, նրանց մոտ զարգացել է վարքի եւ քնի նույն խանգարումները, ինչպես առաջին խմբում։

Գիտնականները մեկ այլ ստուգում են իրականացրել՝ այժմ առնետները ստացել են սովորական կեր եւ նիտրիտի աղով կեր։ Եվ արդյունքը նորից կրկնվել է՝ աղի օրգանիզմ թափանցելուց հետո առնետների մոտ զարգացել են այն նույն ախտանիշները, ինչ մարդկանց, որոնք ուտում են նիտրիտի աղով միս եւ ինչպես նույն մսից կերած առնետների մոտ։Առնետների աղիքային միկրոֆլորայի հետազոտությունը ցույց է տվել, որ աղիքներում բակտերիաների կազմը փոխվել է սնվելուց կախված։ Ավելին, նրանց մոտ նկատվել են փոփոխություններ ուղեղում, որոնք նախկինում ասոցացվում էին երկբեւեռ խանգարումների հետ։

Հնարավոր է՝ երկբեւեռ խանգարումը կապված է այն բանի հետ, որ միկրոֆլորան արձագանքում է նիտրիտի աղին, ենթադրում են գիտնականները։ Նրանք չեն առաջարկում արագ կերպով հրաժարվել մշակված միս ուտելուց, բայց հույս ունեն, որ տեղեկությունը օգտակար կլինի նրանց համար, ովքեր տառապում են մոլագարային նոպաներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել