• Latest news

76 ժամ տևողությամբ ծննդաբերությունից հետո կնոջ գանգը ճաքել է

21 հուլիսի, 2018  15:07

36-ամյա Գրեյս Մոունթեյնը Բերքշիրից հազվագյուտ խնդրի է բախվել՝ 76 ժամ տևողությամբ ծննդաբերությունից հետո նրա գանգը ճաքել է։ Բժիշկներից երեք տարի է պահանջվել, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունեցել նրա հետ ու ինչպես կարելի է նրան օգնել։

Դեռ 2010-ին Գրեյսն իմացել էր երկրորդ տիպի Կիարի մալֆորմացիա կոչվող ախտորոշման մասին, որի ժամանակ ուղեղը ճնշում է գանգն ու ողնաշարի հիմքը։ Կինը վիրահատվել է, իսկ հետո ցավերի դեմ պայքարում էր ցավազրկողներով։ Սակայն 2013-ի հոկտեմբերին նա լույս աշխարհ է  բերում իր որդուն՝ Պատրիկին, ու ծննդաբերությունը տևել էր 76 ժամ։ Գրեյսը այնքան ուժեղ ցավեր է ունեցել, որ նրա ուղեղը ճաքացրել էր գանգը։ Ընդ որում բժիշկները  նույնիսկ չէին նկատել դա, իսկ կինը երեք տարի տառապել է անտանելի ցավերից։

Միայն 2016-ի դեկտեմբերին է Լիվերփուլից մի բժիշկ   մագնիս ռեզոնանսային տոմոգրաֆիա անցկացրել ու տեսել, թե ինչ է տեղի ունեցել։ Պարզվել է, որ ուղեղի ու ողնաշարի վրա հզորագույն ճնշման պատճառով տեղի է ունեցել գանգի պատյանի քայքայում։ Ուշագրավ է, որ Գրեյսի երկրորդ հղիությունը նորմալ էր ընթացել, սակայն ծննդաբերությունն իսկական մղձավանջի էր վերածվել։ Այն տևել էր երեք օր, որոնց ընթացքում կինը Կիարի մալֆորմացիայի դեմ ցավազրկողներ չէր ընդունում ։ Այդ պաթոլոգիայի դեպքում էպիդուրալ ցավազրկումն էլ է հակացուցված։  Ծննդաբերության ժամանակ Գրեյսը ջղաձգությունների երեք նոպա է ունեցել, նա ստիպված է եղել ի վերջո կեսարյան հատում անել, իսկ հետո կնոջը տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Երեք օր անց նրան ու որդուն դուրս են գրել հիվանդանոցից, բայց կինը շարունակում էր տառապել ցավերից։ Երկու ամիս  նա չէր կարողանում նորմալ կանգնել, քանի որ ոտքերը չէին դիմանում մարմնի քաշին։ Նա ստիպված է եղել ևս երեք տարի անդադար գնալ հիվանդանոցներ, որպեսզի վերջապես գտնի մի հասկացող բժշկի, որն էլ հենց կարողացել է պարզել նրա հիվանդության իրական պատճառը։ Դրանից հետո նրան վիրահատել են ու ուղեղը նորից վերադարձրել իր տեղը, իսկ Գրեյսի վիճակն էլ նկատելիորեն լավացել է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել