• Latest news

5 կալորիական ու ճարպոտ մթերք, որոնք նպաստում են նիհարելուն

22 հուլիսի, 2018  11:55

Նիհարելու մտադրություն ունեցող մարդկանց մեծ մասը խուսափում է այդ մթերքներից ու դրանք համարում վնասակար։ Իրականում չարժի դրանք ամբողջովին բացառել սննդակարգից, քանի որ դրանք պարունակում են օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիվ սննդարար նյութեր։ Ավելին, համարվում է, որ դրանք ակտիվացնում են ֆիզիոլոգիական գործընթացները, որոնք արագացնում են էներգիայի արտադրությունը՝ ճարպային հյուսվածքի այրման հաշվին։

Եվ այսպես, այդ մթերքներն են․

Հավկիթ

Հավկիթը հարուստ է սպիտակուցով, որի յուրացումը շատ ժամանակ է խլում ու երկար ժամանակ պահպանում հագեցածության զգացողությունը։ Դրա համար էլ, նույնիսկ եթե Դուք փորձում եք նիհարել, կարող եք նախաճաշին հանգիստ մեկ կամ երկու եփած ձու ուտել ։

Պանիր

Պանիրը շատ յուղոտ ու բարձրկալորիական մթերք է, սակայն դրանում կա օրգանիզմին շատ անհրաժեշտ կալցիում։ Քչերը գիտեն, որ կալցիում պանրի մեջ ավելի շատ է պարունակվում, քան կաթնաշոռի։ Համարվում է, որ երբ օրգանիզմը ստանում է բավականաչափ կալցիում, ճարպի այրման պրոցեսն արագանում է, դրա համար էլ պանիրը ձեր սննդակարգից մի հանեք։

Մակարոն

Մակարոնը պարունակում է ածխաջրեր, որոնք նույնպես անհրաժեշտ են օրգանիզմին։ Հետաքրքիր է, որ հետազոտությունները ցույց են տվել, որ մակարոն գործածող մարդիկ նվազ հակված են մարմնի զանգվածի տատանումներին։ Սակայն չափից շատ մակարոնեղեն ուտել բնականաբար պետք չէ, ընդ որում պետք է ընտրել հացահատիկի ամուր տեսակներից պատրաստված մակարոնները։

Ընդեղեն

Ընդեղենը ևս մեկ բարձրկալորիական ու յուղոտ մթերք է, որը պետք է անպայման գործածել նույնիսկ եթե ուզում եք նիհարել։ Ոչ յուղոտ ընդեղենը հարուստ է սննդարար նյութերով, որոնք նպաստում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կայունացմանը։ Օրական մեկ բուռ ընդեղեն ուտելու սովորությունը օգնում է նվազեցնել մարմնի ավելորդ զանգվածը՝ դա են հաստատել գիտական բազմաթիվ փորձեր։

Կարմիր միս

Սովորաբար մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս քիչ ուտել կարմիր միս։ Սակայն դրանից լրիվ հրաժարվել չարժի՝ կարմիր մսի շաբաթական փոքր քանակությունը օրգանիզմին կապահովի սպիտակուցով, մագնիումով, B խմբի վիտամիններով։ Միսն, իհարկե, ցանկալի չէ տապակել, այն կարելի է եփել կամ շոգեխաշել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել