• Latest news

Ուռուցքաբանությունն ու մուտացիաները․ լեռնահանքային արդյունաբերությունը «հարվածում» է մարդկանց առողջությանը

21 հուլիսի, 2018  20:50

Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության զարգացումն իր մեջ ոչ միայն բնապահպանական ռիսկեր է պարունակում։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում  «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը պատմեց, որ հանքավայրին հարակից բնակավայրերի բնակիչները լուրջ հիվանդությունների զարգացման վտանգի առաջ են կանգնած։

Խոսքը մուտացիաների, օնկոլոգիական, սրտանոթային եւ շնչառական համակարգերի հիվանդությունների մասին է։ Բացի այդ, ծանր մետաղների ազդեցության պատճառով հարվածի տակ է հայտնվում մարդկանց իմունային համակարգը։ Փորձագետի խոսքով՝ լեռնահանքային արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների կողմից բնապահպանական նորմերը չպահպանելը բերել է շրջակա միջավայրի աղտոտմանը ծանր մետաղներով ու այլ թունավոր միացություններով։

Վիճակը բարդացնում է այն փաստը, որ հարակից գյուղերի բնակիչները շարունակում են գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվել շատ մոտ ինչպես հենց հանքավայրերին, այնպես էլ պոչամբարներին։ Բնապահպանները բազմիցս արձանագրել են պոչամբարի մոտ եղջերավոր անասունների արածելը, ինչը անթույլատրելի է համարվում՝ հաշվի առնելով, որ սննդային շղթայի միջոցով ծանր մետաղները հայտնվում են մարդու օրգանիզմում:

«Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը անկեղծորեն ընդունում է, որ շրջակա միջավայրի աղտոտման լուրջ խնդիր կա եւ, համապատասխանաբար, ծանր մետաղներով գյուղատնտեսական արտադրանք», - նկատեց Դանիելյանը։

«Սկզբունքորեն անհնար է այնպիսի փոքր երկրի տարածքում, ինչպիսին Հայաստանն է,  համատեղել զարգացնել այնպիսի առաջնահերթություններ՝ ինչպես հանքարդյունաբերությունը, օրգանապես մաքուր գյուղատնտեսությունը եւ զբոսաշրջությունը։ Հանրապետությունում հանքերը հարակից են  ե՛ւ քաղաքներին, ե՛ւ գյուղերին, եւ, համապատասխանաբար, մենք ունենք ներկա բացասական արդյունքը», - ավելացրեց փորձագետը:

Բնապահպանը ուշադրություն դարձրեց այն փաստի վրա, որ պոչամբարների գրեթե 90 տոկոսը փաստացի գտնվում է Լոռու եւ Սյունիքի մարզերում: Միեւնույն ժամանակ, վտանգ են ներկայացնում ոչ միայն գործող, այլ նաեւ փակ պոչամբարները, քանի որ իրականացվող ռեկուլտիվացիոն աշխատանքները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է