• Latest news

ՍԱՊԾ-ն ստուգումներ է իրականացնում՝ վերամշակման համար նախատեսված հավի մսի վաճառքի մասին ահազանգից հետո

23 հուլիսի, 2018  15:25

ՍԱՊԾ-ն ստուգումներ է իրականացնում ՝  արդյունաբերական վերամշակման համար նախատեսված հավի մսի վաճառքի մասին ահազանգից հետո։ Այս մասին News.am Medicine-ի թղթակցին հայտնել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ  կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ մանրածախ առեւտրի ու ֆասթֆուդի կետերում տեխնիկական մսի վաճառքի մասին տեղեկությունը մինչ այդ NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել էր Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։ Արդյունաբերական վերամշակման համար նախատեսված միսը պետք է պարտադիր ջերմային վերամշակում անցնի։ Այն օգտագործում են հիմնականում երշիկեղենի ու պահածոների պատրաստման համար։ Մինչդեռ անբարեխիղճ ներմուծողների ու իրացնողների պատճառով տեխնիկական թռչնամիսն առանց որեւէ մակնշման բաց վաճառվում է սուպերմարկետներում ու արագ սննդի կետերում, հիմնականում աղացած մսի տեսքով։ Ստացվում է, որ վերջնական սպառողը տեղեկացված չէ վաճառվող ապրանքի իրական որակի մասին։

Հարությունյանի խոսքով՝ տեսչական աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի առեւտրի ցանցերից մեկում, որի անվանումը ծառայությունը դեռ չի հրապարակում։ Ինչպես նշվել է, փաստաթղթերի հետ կապված խնդիրների բացահայտման դեպքում մսի տվյալ խմբաքանակը կհանվի վաճառքից, ընդ որում՝ բացահայտված խախտումների համար պատասխանատվություն կկրի ոչ միայն տվյալ ցանցը, այլեւ ներկրողը։

Հարությունյանը տեղեկացրել է, որ իրականացվող տեսչական աշխատանքների նպատակն է ստանալ տեղեկատվություն այն մասին, թե որտեղից ու ինչպես է հայկական շուկայում հայտնվել մսի տվյալ խմբաքանակը, ու արդյոք այդ հավի միսն իրոք վերամշակման համար է նախատեսված։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է