• Latest news

Նոր իմպլանտատը կփոխարինի ենթաստամոքսային գեղձը՝ դիաբետի բուժման ժամանակ

25 հուլիսի, 2018  23:49

Գիտնականները գտել են դիաբետի դեմ հաջող պայքարի նոր միջոց։

The Daily Mail պարբերականը հայտնել է, որ գիտնականները ստեղծել են Sernova Cell Pouch պոլիմերից պատրաստված ենթամաշկային իմպլանտատ, որը բանկային քարտի մեծություն ունի ու անվտանգ է օրգանիզմի համար։ Ըստ էության, իմպանտատը դառնում է ինսուլին արտադրող օրգան։ Բացի դրանից, այն պաշտպանված է իմունային համակարգի հարձակումներից, հետեւաբար հիվանդները վանման պրոցեսը կանխելու համար համապատասխան դեղամիջոցներ ընդունելու կարիք չեն ունենում։

Ենթամաշկային իմպլանտատի «ներդրման» պրոցեդուրան երկու փուլով է անցնում։ Առաջին փուլում որովայնի մաշկի տակ փոխպատվաստում են Sernova Cell Pouch պոլիմերային հիմքը։ Երեք շաբաթ հետո, երբ դրա մեջ սերտաճում են արյունատար անոթները, ներարկվում են դոնորական կղզյակ բջիջներ։ Այսպիսով, հաջողվում է ստեղծել ենթաստամոքսային գեղձի արհեստական մոդել։

Մկների վրա փորձերի ընթացքում պարզվել է, որ փոխպատվաստումից 100 օր անց կրծողներն այլեւս ինսուլինային ներարկումների կարիք չունեին։

Հիմա նոր մեթոդը փորձարկվում է 1-ին տիպի դիաբետով հիվանդների վրա։

Հետազոտողները ենթադրում են, որ նորույթը կարող է գործածվել նաեւ այլ քրոնիկական հիվանդությունների դեպքում, օրինակ՝ հեմոֆիլիայի ու Պարկինսոնի հիվանդության։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է