• Latest news

Հայասատանում կյանքի միջին տեւողությունը 67 տարեկանից ավելացել է մինչեւ 71

17 մայիսի, 2014  19:28

1990թ-ից մինչ 2012թ. Հայաստանում կյանքի տեւողությունը երկարել է՝ 67 տարեկանից հասնելով մինչեւ 71։  Այպիսին է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «2014թ Առողջապահության համաշխարհային վիճակագրական տվյալները»։  Այսպիսով, Հայաստանում 2012թ. ծնված աղջիկների կյանքի ակնկալվող տեւողությունը կազմում է 71-75 տարի, իսկ տղաներինը՝ 63-67։

Նույն ցուցանիշը Ադրբեջանում կազմում է 72, Վրաստանում՝ 74, Թուրքիայում՝ 75։

ԱՀԿ-ն հայտնել է, որ կյանքի տեւողությունը ամբողջ աշխարհում ավելացել է։ Ըստ գլոբալ միջին հաշվարկների՝ 2012 թվականին ծնված աղջիկների կյանքի ակնկալվող տեւողությունը կազմում է 73 տարի, իսկ տղաներինը՝ 68։ Սա 6 տարով ավելի է, քան 1990թ. ծնված երեխաների կյանքի միջին տեւողությունը։

Համաձայն ԱՀԿ-ի ամենամյա վիճակագրական հաշվետվության՝ ավելի մեծ առաջընթացի հասել են քիչ եկամուտներ ունեցող երկրները (միջինը 9 տարի)։ 1990-2012 ժամանակահատվածում կյանքի տեւողության աճի ամենաբարձր ցուցանիշը գրացվել է հետեւյալ 6 երկրներում. Լիբերիա 20 տարով (42-ից 62 տարեկան), Եթովպիա (45-ից 64 տարեկան), Մալդիվյան կղզիներ (58-ից 77տարեկան), Կամբոջա (54-ից 72 տարեկան), Թիմոր - Լեստե (50-ից 66 տարեկան), Ռուանդա (48-ից 65 տարեկան)։

Ընդ որում, 2012թ-ին ծնված տղաների ակնկալվող  կյանքի տեւողությունը որեւէ մեծ եկամուտներ ունեցող երկրում կազմում է մոտ 76 տարի, 16 տարով ավելի, քան քիչ եկամուտներ ունեցող երկրներում ծնված տղաներինը (60տարի)։ Աղջիկների համար այս տարբերությունը ավելի մեծ է. բարձր եկամուտ ունեցող երկրներում 82, իսկ քիչ եկամուտ ունեցողներում՝ 63 տարի, ինչը կազմում է 19 տարի։

Կանանց կյանքի տեւողությունը՝ անկախ իրենց բնակության վայրից, ավելի է, քան տղամարդկանցը։  Մեծ եկամուտներ ունեցող երկրներում կանանց եւ տղամարդկանց կյանքի տեւողության միջեւ տարբերությունը ավելի մեծ է. կանայք 6 տարի ավել են ապրում։  Եկամուտների ցածր մակարդակ ունեցող երկրներում այս տարբերությունը կազմում է 3 տարի։

Կանանց կյանքի ամենաերկար տեւողությունը արձանագրվել է Ճապոնիայում, որին հաջորդում են Իսպանիան, Շվեյցարիան եւ Սինգապուրը։ Ցուցակը գլխավորող 10 երկրներում կանանց կյաքի տեւողությունը կազմել է 84 տարի եւ ավելի։ 9 երկրներում տղամարդկանց կյանքի տեւողությունը կազմում է 80 տարի եւ ավելի, եւ այս ցուցակը գլխավորում են Իսլանդիան, Շվեյցարիան եւ Ավստրալիան։

Բայց մյուս կողմից, Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան 9 երկրներում, ինչպիսիք են Անգոլան, Կոնգոյի դեմոկրատական  Հանրապետությունը, Կոդ դ'Իվուարը, Լեսոտոն, Մոզամբիկը, Նիգերիան, Սյերա Լեոնեն, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը եւ Չադը, տղամարդկանց ու կանաց կյանքի ակնկալվող տեւողությունը կազմում է 55 տարեկանից ավելի քիչ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի