• Latest news

USA Today. Հազարավոր կանայք են ԱՄՆ-ում մահանում ծննդաբերության ժամանակ բուժանձնակազմի անզգուշության հետեւանքով

28 հուլիսի, 2018  10:42

ԱՄՆ-ի ծննդատներում տարեկան հազարավոր կանայք են մահանում կամ վտանգավոր վնասվածքներ ստանում, որովհետեւ բուժանձնակազմն անտեսում է անվտանգության միջոցառումները, որոնք կարող են փրկել ծննդկաններին ։ Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը իրականացրել է USA Today պարբերականը։

Պարբերականի տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր՝ հիվանդանոցներում բուժսպասարկման որակի վերահսկողության վերաբերյալ։ Փաստաթղթերի վերլուծությունը, նաեւ անհաջող ծննդաբերությունների 150 դեպքերի ուսումնասիրությունն ու հարցազրույցները 75 ծննդատների ներկայացուցիչների հետ ցույց են տվել «անվտանգության ապահովման ռեկոմենդացիաների ցնցող անտեսում ու մայրերին պաշտպանելու անկարողություն»։

Ըստ հոդվածի՝ Ամերիկայում կանանց մեծ մասը ծննդաբերում է առանց որեւէ խնդիրների։ Սակայն տարեկան ավելի քան 50 000 կին ստանում է լուրջ վնասվածքներ, եւ մոտ 700 մայր մահանում է։ Մահերի կեսը և վնասվածքների կեսը  հնարավոր էր կանխել, եթե կանանց ժամանակին օգնություն ցուցաբերվեր։

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ մի շարք հիվանդանոցներում բժիշկներն ու բուժքույրերը չեն իրականացնում ծննդկանների   հասարակ զննումներ։ Արդյունքում կանայք զոհվում են արյունահոսությունից, սրտի նոպաներից կամ էլ ստացած ինֆեկցիաներից, իսկ ողջ մնացածներն էլ կաթվածահար են մնում կամ էլ այլեւս չեն կարողանում երեխա ունենալ։

Թերթի տվյալներով, Նյու Յորքի, Փենսիլվանիայի, Հարավային ու Հյուսիսային Կարոլինաների տասնյակ հիվանդանոցներում ծննդկանների կեսից քիչն է  ստացել անհրաժեշտ բուժօգնություն զարկերակային ճնշման վտանգավոր բարձրացման դեպքում։ Մի շարք հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվող կանանց 15 տոկոսը անհրաժեշտ բուժում  չի ստացել ։

«ԱՄՆ-ն շարունակում է նայել, թե ինչպես են մյուս երկրները առաջ անցնում, մինչդեռ իրենք հետընթաց են ապրում։ Այսօր զարգացած աշխարհում սա ամենավտանգավոր վայրն է ծննդաբերությունների համար»,- ամփոփում է պարբերականը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել