• Latest news

Արյան մեջ շաքարի մակարդակը կարող է տատանվել ուտելուց հետո․ հետազոտություն

28 հուլիսի, 2018  16:30

Ուտելուց հետո արյան մեջ շաքարի մակարդակը կարող է զգալիորեն տատանվել նաև առողջ մարդու մոտ։ Այս մասին են վկայում PLOS Biology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ։

Հետազոտության ընթացքում մոտ 60 մասնակիցներին բաժանել են երեք «գլյուկոտիպերի»՝ առաջինների մոտ արյան մեջ շաքարի մակարդակը ուտելուց հետո ցածր էր, երկրորդի մոտ՝ չափավոր, իսկ երրորդի մոտ՝ բարձր։ Նաև հայտնաբերվել է, որ որոշ մթերքներ հիմնականում առաջացնում են արյան մեջ շաքարի մակարդակի կտարուկ փոփոխություն։ Նման մթերքներից են հատիկավոր կուլտուրաները ու կաթը։

Հետազոտության առաջատար հեղինակ Մայքլ Սնայդերը՝ Սթենֆորդի համալսարանից, նշում է, որ մարդու մոտ գլյուկոզայի մակարդակը կարող է նորմայից շեղվել նույնիսկ եթե նա դիաբետիկ չէ։ Որոշ մարդիկ, իրենք էլ չիմանալով այդ մասին, ապրում են գլյուկոզայի դիսֆունկցիայով։

Մասնագետների մի մասը մտահոգված է այս արդյունքներով, քանի որ արյան մեջ շաքարի մակարդակի տատանումները կարող են  սրտի նոպայի ու ինսուլտի պատճառ դառնալ։ Գիտական աշխատության հեղինակները նշում են, որ հետազոտության ընթացքոմ նկատվել են շաքարի մակարդակի տատանումներ նախադիաբետիկ ու դիաբետիկ մակարդակների վրա։

Միաժամանակ հետազոտության ընթացքում չի ապացուցվել, որ ուտելուց հետո արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը կապակցված է դիաբետի զարգացման բարձր ռիսկի հետ։

Մոնթեֆիորե բուժկենտրոնից բժիշկ Ջոել Զոնսեյնն էլ իր հերթին նշում է, որ նախ հետազոտության մեջ քիչ մասնակիցներ են ներգրավվել, երկրորդ՝ արյան մեջ շաքարի մետաբոլիզմը կարող է տարբեր փոփոխական գործոններից կախված լինել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել