• Latest news

Տարածված հակաբիոտիկը վտանգավոր կողմնակի ազդեցություն ունի. Ուսումնասիրություն

28 հուլիսի, 2018  21:00

Ցիպրոֆլոքսացինի եւ ֆտորխինոլների դասի այլ հակաբիոտիկների ընդունումը կարող է հանգեցնել միացնող հյուսվածքի նորմալ գործառույթների խանգարմանը, ներառյալ ջլերի պատռվածք, տենդինիտ, ցանցաթաղանթի շերտավորում: Այս մասին հաղորդվել է շատ գիտական ամսագրերում եւ այժմ այս մասին զգուշացումը ավելացրել են նաեւ դեղամիջոցների անոտացիայում:

Ուսումնասիրությունները նաեւ ենթադրել են, որ այդ դեղերը կարող են վնասել նաեւ միացնող հյուսվածքի այլ տեսակներին: Առաջին հերթին դա վերաբերում է աորտային՝ արյունատար անոթի, որի վիճակը հիմնականում կախված է միացնող հյուսվածքի բաղադրիչի ամբողջականությունից, որն անվանում են արտաբջջային մատրիքս:

Երկու ռետրոսպեկտիվ կլինիկական ուսումնասիրություները դիտարկել են ֆտորխինոլների եւ սրտանոթային հիվանդությունների միջեւ կապը եւ հայտնաբերել, որ ֆտորխինոլներ ընդունող հիվանդները անեւրիզմայի զարգացման (աորտայում գնդանման գոյացություններ, որոնք թուլացնում են անոթի ամբողջականությունը), պատռվածքի կամ շերտավորման (պատի ամբողջականության խախտում) ավելի բարձր ռիսկ են ունեցել, քան այն հիվանդները, որոնք հակաբիոտիրկներ չեն ստացել:

Թեեւ հետազոտությունները ցույց են տվել ֆտորխինոլների դասի հակաբիոտիկների եւ աորտային հիվանդությունների զարգացման բարձր ռիկսի միջեւ կապը, դրանք չեն ապացուցում, որ հենց հակաբիտոիկներն են խնդիրներ առաջացնում: Պարզելու համար՝ արդյոք գոյություն ունի պատճառահետեւանքային կապ, գիտնականները փորձ են կատարել, որի ժամանակ նորմալ կամ չափավոր լարված աորտաներով լաբորատոր մկները կամ ցիպրոֆլոքսացին են ստացել կամ պլացեբո եւ 4 շաբաթ անց ստուգել են նրանց աորտայի վիճակը:

Ըստ արդյունքների, նորմալ աորտաներով մկների մոտ, որոնք ցիպրոֆլոքսացին են ստացել, աորտայի վրա նշանակալի բացասական ազդեցություն չի հայտնաբերվել: Չափավոր փոփոխված աորտաներով մկների 45 տոկոսի մոտ, որոնք պլացեբո են ստացել, անեւրիզմա եւ աորտայի շերտավորում է հայտնաբերվել, 24 տոկոսի մոտ՝ աորտայի շերտավորում, աորտայի պատռվելու դեպքեր չեն գրացվել: Ինչ վերաբերում է հակաբիոտիկ ստացող չափավոր փոփոխված աորտաներով մկներին, նրանցից 79 տոկոսը անեւրիզմա եւ աորտայի շերտավորում է ունեցել, 67 տոկոսը ՝ աորտայի շերտավորում, իսկ 15 տոկոսը՝ աորտայի ճակատագրական պատռվածք:

Այսպիսով հետազոտությունը ցույց է տվել, որ ցիպրոֆլոքսացինի ազդեցությունն իսկապես հիվանդության ավելի արագ եւ ծանր զարգացման է հանգեցնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է