• Latest news

Ճապոնիայում սկսում են Պարկինսոնի հիվանդությունը պլյուրիպոտենտային ցողունային բջիջների միջոցով բուժելու փորձը

30 հուլիսի, 2018  12:29

Կիոտո համալսարանի գիտնականները պատմության մեջ առաջին անգամ մարդկանց վրա կփորձարկեն Պարկինսոնի հիվանդության բուժման իրենց ստեղծած մեթոդը։ Մեթոդը նախատեսում է բազմաֆունկցիոնալ ցողունային բջիջներից նյարդային բջիջներ ստեղծել, այնուհետև  այդ բջիջները փոխպատվաստվել հիվանդի ուղեղի մեջ։

Պարկինսոնի հիվանդությունն առայսօր համարվում է անբուժելի՝ բժիշկները կարող են միայն թեթևացնել դրա ախտանշանները։ Դրանով ախտահարված մարդիկ կորցնում են շարժունակությունը,  քանի որ նրանց մոտ զգալիորեն կրճատվում է նյարդային բջիջների քանակը ու համապատասխանաբար դրանց կողմից արտադրվող դոպամինի քանակը։ Այդ նեյրոմեդիատորի պակասը հանգեցնում է նրան, որ հիվանդի մոտ բարձրանում է իներտությունը, դանդաղում են մտավոր պրոցեսները, խախտվում է շարժողական ֆունկցիան։ 

Նյարդային բջիջների փոխպատվաստման մեթոդն առաջին անգամ  փորձարկել են 2012-ին Կիոտոյի համալսարանի գիտնականները։ Փորձի համար օգտագործվել է Պարկինսոնի հիվանդության ախտանշաններով կապիկը։  Ցողունային բջիջներից ստեղծված նյարդային բջիջների փոխպատվաստումից կես տարի անց պրիմատի ուղեղը սկանավորել են։ Պարզվել է, որ փոխպատվաստված բջիջները արտադրում են դոպամին։ Կապիկի շարժողական ֆունկցիան լավացել էր 10 տոկոսով։ Վիրահատությունից հետո մի քանի տարվա ընթացքում կենդանու ուղեղում որևէ նորագոյացություն չի հայտնաբերվել։

Այսպես կոչված  ՊՑԲ բջիջները՝  պլյուրիպոտենտային ցողունային բջիջները  կամ ոչ էմբրիոնալ ծագման բազմաֆունկցիոնալ ցողունային բջիջները   2006-ին Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր Սինյա Յամանական էր ստացել։ Նա պարզել էր, որ նման բջիջները կարող են ձևավորել տարբեր օրգանների առողջ բջիջներ։ Նման բջիջների բացահայտումը վերացնում է սաղմերի բջիջների գործածման բարոյական խնդիրը, քանի որ հիվանդի օրգանների համար շինանյութ են հանդիսանում հենց նրա բջիջները։

Պատմության մեջ առաջին անգամ տվյալ մեթոդի կիրառմամբ վիրահատություն իրականացվել է 2014-ին։ Ցանցաթաղանթի ծանր հիվանդությամբ (տարիքային մակուլյար դեգեներացիա) 70-ամյա կինը ստացել էր նոր ցանցաթաղանթ, որն աճեցված էր  ՊՑԲ-ից,  որոնք ստացվել էին հիվանդի մաշկի բջիջներից։

Հիմա  ՊՑԲ  բջիջների օգնությամբ գիտնականները ստեղծում են տարբեր օրգաններ, սակայն դրա հիմնական վտանգը  քաղցկեղի առաջացման հավանականությունն է։  Հենց այդ հավանականություն է արգելակում  բժշկության մեջ տվյալ մեթոդի կիրառումը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել