• Latest news

Դեռահասի մաշկի տակ մակաբույծներ են բույն դրել  լողափին ավազների մեջ թաղվելուց հետո (ֆոտո)

30 հուլիսի, 2018  13:48

Մակաբուծային ճիճուները բնակություն են հաստատել ամերիկացի դեռահաս Մայքլ Մալհոլլեն Դյումայի մաշկի տակ , որը Ֆլորիդայի լողափերից մեկում մինչև վիզը թաղվել էր ավազի մեջ։

Երբ նա վերադարձել է հանգստից, նրա ոտնաթաթերի վրա մի քանի փոքրիկ կարմիր բշտիկներ էին, որոնք նրա մայրը՝ Քելլին մոծակների կամ տիզերի խայթոցների էր նմանեցրել։ Մի քանի օր անց սակայն նման բշտիկներ էին հայտնվել նաև ոտքերի հետևի մակերեսին, իսկ հետո նաև հետույքի վրա։ Ցանը և դրան ուղեկցող ուժեղ քորը ստիպել է ընտանիքին դիմել բժշկի։

Պարզվել է, որ դեռահասի մաշկի տակ մակաբույծներ էին բնակություն հաստատել։

Բժիշկը Մայքլի մոտ հայտնաբերել էր կլոր ճիճուների թրթուրներով վարակի՝  անկիլոստոմոզի ախտանշաններ։ Դա համարվում է հետամնաց երկրների աղքատ խավերին բնորոշ հիվանդություն։ Դեռահասի պատմությունը հրապարակվել է Washington post պարբերականում։

Անկիլոստոմոզի հարուցիչը Ancylostoma ցեղի կլոր ճիճուներն են։ Մարդուն վարակում են թրթուրները, որոնք շրջակա միջավայրից կամ էլ աղտոտված ջրից ու սնունդից օրգանիզմի մեջ են մտնում մաշկի միջոցով։ Մեծահասակ անկիլոստոմաները գերազանցաբար տասներկումատնյա աղիներում են բնակություն հաստատում, կպչում են լորձաթաղանթին, վնասում այն ու սնվում արյունով։ Ախտանշաններից են թուլությունը, հոգնածությունը, անեմիան, աղիների ֆունկցիաների խանգարումը։

Ճիճուների թրթուրները պարունակվում են վարակված մարդկանց ու կենդանիների արտաթորանքում։ Դրանցով կարելի է վարակվել պարզապես քայլելով այն հողի կամ ավազի վրայով, որոնց վրա ընկել են այդ արտաթորանքները։

Մայքլը ոչ թե պարզապես քայլել է ավազի վրայով, այլ ամբողջությամբ՝ մինչև վիզ թաղվել ավազի մեջ։

Բժիշկը դեռահասին նշանակել է հակաբիոտիկներ ու հակագելմինտային դեղամիջոցներ։ Օրեր էին անցնում, բայց զգալի բարելավում  չկար։ Այդ ժամանակ ընտանիքը դիմել է մաշկաբանի, որը առաջարկել է կրիոթերապիա՝ մաշկի ախտահարված մասերի մշակում հեղուկ ազոտով։

Բայց ոտքերի մշակման ժամանակ Մայքլը բժշկին խնդրել է դադարեցնել։  «Ես զգում եմ, թե ինչպես են նրանք հեղուկ ազոտից փախչում»,- ասել է նա։

Կան անկիլոստոմների երկու տեսակներ՝ կենդանական ու մարդկային։ Իրականում երկուսն էլ մարդուն կարող են վարակել, բայց աղիներում միայն երկրորդ է բնակություն հաստատում։ Իսկ առաջինը ունակ չէ ադապտացվել մարդկային մարմնին ու դրա ներկայացուցիչները սովորաբար մնում են այնտեղ, որտեղ հայտնվել են։ Դրանք փորձում են տեղաշարժվել մաշկի տակ, ինչն առաջացնում է ցան ու քոր։ Չունենալով զուգավորման կամ անգամ հասունացման հնարավորություն՝ դրանք սատկում են։

Մայքլը վարակվել էր կենդանական անկիլոստոմաներով։ Քորի ու ցանի պատճառը հենց մաշկի տակ դրանց տեղաշարժն էր։

Նման դեպքերում սովորաբար կիրառվում են հակամակաբուծային դեղամիջոցներ։ Բայց նույնիսկ առանց դրանց թրթուրները սովորաբար սատկում են մի քանի շաբաթվա ընթացքում։

Մայքլը ստիպված է եղել բուժել նաև ստաֆիլակոկային ինֆեկցիան, որը նույնպես մակաբույծներով վարակվելու հետևանքով էր ստացել։  Նրա մայրը ֆեյսբուքում հրապարակել էր դեռահասի ոտքի լուսանկարները ու հայտնել բուժման արժեքը՝ գրեթե 1500 դոլար։

«Երբեք ավազի մեջ մի թաղվեք ու ձեր երեխաներին էլ թույլ մի տվեք նման բան անել,- գրել է նա,- Պոմպանո- Բիչի առողջապահության բաժանմունքում մեզ ասացին «Բոլորը գիտեն, որ լողափին պետք է կոշիկ հագնել, որպեսզի մակաբույծներով չվարակվեն»։  Իսկ ես նրանց վստահեցրեցի, որ ոչ բոլորը գիտեն»։

Հիմա Մայքլը անհրաժեշտ դեղամիջոցներ է ստանում ու սպասում  բոլոր թրթուրների ոչնչացմանը։ «Ես ոչ մեկին չեմ ցանկանա այն, ինչի միջով անցավ իմ որդին,- ասում է Քելլին,- Ու ես երբեք լողափ դուրս չեմ գա առանց կոշիկի»։

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել