• Latest news

Լրատվամիջոցների հրապարակումներից հետո ՍԱՊԾ-ն ստուգում է «Կուրնիկով» հավի մսի որակը

30 հուլիսի, 2018  18:33

Լրատվամիջոցների հրապարակումներից հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը  ստուգում է «Կուրնիկով» հավի մսի որակը։ Այս մասին NEWS.am Medicine -ի թղթակցին հայտնել է ՍԱՊԾ-ի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Բացահայտված խնդիրները վերաբերում են այն խանութներին, որոնք տեղում կտրատել ու տեսակավորել են հավի միսը՝  հետագա վաճառքի համար»,- տեղեկացրել է նա։

Ավետիսյանն անդրադարձել է նաև NEWS. am Medicine –ի կողմից բարձրացված խնդրին՝ առևտրի կետերում արդյունաբերական վերամշակման համար նախատեսված հավի մսի իրացման մասին։ Պարզվել է, որ տվյալ արտադրանքի ներմուծողը առայսօր հայտնի չէ։ Հավելենք, որ այս թեմայով առաջին հրապարակումներից անցել է գրեթե 10 օր։

«Մենք պետք է գտնենք ներմուծողին։ Թե հատկապես ով պետք է պատասխանատվություն կրի տեղի ունեցածի համար, պարզ կդառնա այն բանից հետո, երբ մենք կավարտենք մեր հետաքննությունը»,- ասել է ՍԱՊԾ-ի ղեկավարը։

Ինչպես նախկինում գրել է NEWS.am Medicine- ը՝ վկայակոչելով Հայաստանի թռչնաբույծների միության ղեկավար Սերգեյ Ստեփանյանին, «Կուրնիկով» արտադրանքի դեպքում hավի 1400 գրամ քաշին բաժին է ընկնում 250 գրամ սառույց։ Ընդ որում «Կուրնիկով» հավի մսի մաքսազերծումը կազմում է կիլոգրամի դիմաց ընդամենը 480 դրամ, մինչդեռ էժան bրազիլական հավի մսի ինքնարժեքը կազմում է 85 ցենտ։

Միայն 2018-ի առաջին կես տարվա ընթացքում «Կուրնիկովը»  Հայաստան է ներմուծել 683 տոննա հավի միս։ Երևանի խանութներում տվյալ արտադրողի մեկ կիլոգրամ մսի ինքնարժեքը կազմում է 850 դրամ։ Ընդ որում փաթեթի վրա մակնշումն ու տեղեկությունները հասկանալը շատ բարդ խնդիր է, քանի որ ամբողջ տեղեկությունները միտումնավոր տպված են մանր տառատեսակով։

Բացի դրանից, առևտրի կետերը գտել են գնորդների վստահության հաշվին փող վաստակելու լավ միջոց՝ խախտելով տեխնիկական կանոնակարգը, ամբողջական հավերը  հալեցնելուց հետո կտրատվում են ու վաճառվում թարմ սառեցված մսի գնով։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել